Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«WCIT 2019»-ի հյուրերի համար պահվել է երևանյան 50 հյուրանոցի 1500 համար
16/08/2019 13:10
Կիսվել

«WCIT 2019»-ի հյուրերի համար պահվել է երևանյան 50 հյուրանոցի 1500 համար

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի օրերին մասնակիցների հարմարավետ կեցությունն ապահովելու նպատակով պահվել են Երևանի և հարակից բնակավայրերի հիմնական հյուրանոցները։ Ընդհանուր առմամբ պահվել է 50 հյուրանոցի տարբեր դասի շուրջ 1500 համար։ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը՝ ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկը, այս տարի տեղի կունենա Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովի այցելուները կարող են հյուրանոցի ամրագրումն իրականացնել միջոցառման պաշտոնական կայքի միջոցով:

Համաժողովը կհյուրընկալի ՏՏ աշխարհի առաջատարների ու նորարարների, գլոբալ քաղաքականության առաջնորդների, կառավարությունների ու կորպորացիաների, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարների, խոշոր ներդրողների: «WCIT 2019» -ի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 2000 մասնակից՝ շուրջ 70 երկրից. նրանք քննարկումներ կանցկացնեն «Ապակենտրոնացման ուժը․ ակնկալիք և վտանգ», «Մեքենաները հառնում են», «Սև Կարապ», «Բլոքչեյնի նորարարությունը խաչաձևվում է կապիտալի հետ», «Արհեստական բանականությունը գենոմիկայում», «Որքան կանաչ է Սիլիկոնային հովիտը», խելացի քաղաքներ, ստարտափներ և ինկուբատորներ թեմաներով։

Հաշվի առնելով նախնական գրանցումների թիվը, հնարավոր է Հայաստան ժամանեն ավելի մեծ թվով մասնակիցներ, ուստի Ծաղկաձորի, Աղվերանի և Հայաստանի այլ քաղաքների հյուրանոցները նույնպես պատրաստ են միջոցառմանը։

Բարձրաստիճան գործիչների հյուրընկալության նպատակով միջոցառման գլխավոր գործընկերներ են դարձել «Արմենիա Մարիոթ հոթել Երևան» և «Ռեդիսոն Բլու հոթել Երևան» հյուրանոցները։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը կազմակերպում է նաև պատվիրակությունների ու մասնակիցների տեղափոխումը օդանավակայան-հյուրանոցներ, իսկ համաժողովի օրերին՝ քաղաքի կենտրոնից-միջոցառման վայր՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, և հակառակ ուղղություններով։

Համաժողովի կազմակերպման գրասենյակն ավելի վաղ հայտարարել է աշխարհի 19 առաջատար ավիաընկերություն միավորող «Sky Team Airline Alliance»-ի հետ համագործակցության մասին, համաձայն որի, «WCIT 2019»-ի օրերին Հայաստան այցելող հյուրերի համար մինչև 15 տոկոսի զեղչեր են սահմանվել։ «Սքայ թիմն» իր համակարգում «WCIT 2019» անունով հատուկ էջ է բացել՝ հնարավորություն տալով առցանց ամրագրումներ անել աշխարհի ցանկացած կետից, որպես վերջնական ուղղություն նշելով Երևանը։ «Սքայ թիմի» անդամ են մոլորակի գրեթե բոլոր գործարար անկյունները կապող 19 ավիաընկերություններ, որոնք օրական 14 500-ից ավելի թռիչք են իրականացնում՝ ծածկելով աշխարհի 179 երկրի ավելի քան 1150 ուղղություն։  

———–

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69