Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ներդրումների հնարավորություն «WCIT 2019»-ում․ վերջին 10 օրը՝ կայծակնային ռաունդներում գրանցվելու համար
22/08/2019 12:37
Կիսվել

Ներդրումների հնարավորություն «WCIT 2019»-ում․ վերջին 10 օրը՝ կայծակնային ռաունդներում գրանցվելու համար

ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ երևանյան «WCIT 2019» -ի ընթացքում կանցկացվեն կայծակնային ռաունդներ՝ 15 ստարտափերների ու նորարարների հնարավորության տալով 2500-անոց լսարանի առաջ ներկայացնելու իրենց գաղափարն ու ներդրումներ շահել։ Նորաստեղծ ընկերությունները, նորարար գաղափարների հեղինակներն ու գիտնականները դեռևս 10 օր ունեն դիմելու համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։

Մասնակից ստարտափներից լավագույն երեքի համար Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանվել է Armenian Technology Communities A-Prize մրցանակը և 100 000 դոլարի ֆոնդ։  

«WCIT 2019» –ՏՏ համաշխարհային համաժողովը՝ ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկը, այս տարի տեղի կունենա Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ Եռօրյա համաժողովին կմասնակցեն 2500-ից ավելի տեղեկատվական և  հաղորդակցության տեխնոլոգիաների առաջնորդներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, քաղաքականություն մշակողներ ու պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ շուրջ 70 երկրից։ «WCIT 2019» –ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

«Մենք ցանկանում ենք ի հայտ բերել գլոբալ լուծումներ, որոնք դրականորեն կազդեն աշխարհի վրա: Չափանիշներից մեկն այն է, որ ստարտափի գաղափարը պետք է ուղղված լինի աշխարհն ավելի լավը դարձնելուն: Սա ստարտափների համար եզակի հնարավորություն է իրենց գաղափարները ներկայացնելու դահլիճում, որտեղ կհավաքվի 2500-ից ավելի ՏՀՏ մասնագետ, այդ թվում՝ պոտենցիալ ներդրողներ»,- նշել է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի Միջազգային կոմիտեի անդամ Էմմա Առաքելյանը։

Ներկայացվող գաղափարները կամ տեխնոլոգիաները պետք է նորարարություն և համաշխարհային կիրառելիություն ենթադրեն։ Կայծակնային ռաունդի յուրաքանչյուր մասնակից իր գաղափարը ներկայացնելու համար 3 րոպե կունենա։ Տեխնոլոգներից, վենչուրային կապիտալիստներից և ՏՀՏ փորձագետներից կազմված միջազգային ժյուրին, որը կընտրի 15 լավագույններին, խրախուսում է մասնակցությունն ամբողջ աշխարհից։

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomagև այլն։ 

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37