
Սամվել Կարապետյանը և Արթուր Ջանիբեկյանը հիմնել են Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն
Մի խումբ հայ գործարարներ՝ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «ՍՊԱՐԿ-Ինտերֆաքս» համակարգի տվյալները:
Ասոցիացիան այս շաբաթ գրանցվել Է Մոսկվայում, Կարապետյանը դրա նախագահն Է:
Կարապետյանից բացի, ընկերակցության հիմնադիրների թվում են՝ «Տաշիրի» կողմից վերահսկվող Ֆորա-բանկի նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիրի» առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, գինիներ ներմուծող «Լուդինգ»-ի համասեփականատեր Արմեն Շահազիզյանը եւ ուրիշներ: