Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
BANA-ի ամենամյա համաժողովը նոր ներդրումներ կապահովի
19/09/2019 19:54
Կիսվել

BANA-ի ամենամյա համաժողովը նոր ներդրումներ կապահովի

Սեպտեմբերի 17-ին Երեւանում կայացավ բիզնես հրեշտակների ամենամյա համաժողովը, որին մասնակցում էին գործարար-ներդրողներ, ՏՏ ոլորտի բիզնես ղեկավարներ եւ ստարտափ թիմերի հիմնադիրներ։ Վաղ փուլում գտնվող ընկերությունների զարգացմանն ուղղված ներդրումային կոնֆերանսի խոսնակներն էին՝ վենչուրային ներդրողներ իտալացի Լուիջի Ամատին եւ ֆրանսիացի Բրիջիթ Բոումենը:

Business Angels Europe/BAE/ նախագահ, միջազգային “МЕТА” վենչուրային ընկերության հիմնադիր-տնօրեն Լուիջի Ամատին եւ Եվրոպայի բիզնես հրեշտակների ցանցի /EBAN/ պատվավոր նախագահ, Go Beyond ֆինտեխ ընկերության հիմնադիր Բրիջիթ Բոումենը Երեւան են ժամանել BANA-ի՝ Business Angel Network of Armenia-ի հրավերով։

Միջազգային համաժողովը բաղկացած էր երկու հատվածից. առաջին փակ մասում ներկա էին միայն BANA-ի ներդրողները, որոնք եվրոպացի խոսնակների հետ փորձի փոխանակում են արել, այնուհետեւ լսել են երկու հայկական ստարտափի հիմնադիրների ելույթներն ու քննարկել հնարավոր ներդրումների ռիսկերն ու արդյունքները։

Պաշտոնական բացմանը ներկաներին ողջունել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ 

Ի դեպ, համաժողովից առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լուիջի Ամատիին, Բրիջիթ Բոումենին եւ BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանին: Քննարկվել են, թե ինչպես կարելի է ստեղծել բարենպաստ պայմաններ օտարերկրյա ներդրողների համար եւ ավելի պարզեցնել այդ գործընթացը, նաեւ կարեւորություն են տվել վաղ փուլում ներդրողներին, քանի որ դրանք են հետագայում ապահովում մեծ ձեռնարկությունների կայացմանն ու աճին։ Այնուհետեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հյուրերը հայտնել են, որ ցանկանում են Հայաստանում զարգացնել հրեշտակ ներդրողների մշակույթը։

Լուիջի Ամատի. «Նպատակ ունեմ հայկական թիմերում ներդրում անել»

Առաջին անգամ լինելով Հայաստանում՝ Լուիջի Ամատին ուրախությամբ նշել է, որ կառավարելով 100 միլիոն եվրո ունեցող ֆոնդ, ներդրումներ անելով տարբեր երկրների թիմերում, կապ կստեղծի հայկական ստարտափ էկոհամարգի հետ. «Արդեն հետաքրքրված եմ Հայաստանի թիմերով, BANA-ի միջոցով ավելի մանրակրկիտ կծանոթանամ հայ նորարարների գաղափարներին։ Նպատակ ունեմ միանալ BANA-ի հրեշտակներին եւ ներդրում անել Հայաստանում»։ 

Բիզնես հրեշտակները ֆիզիկական անձինք են, որոնք տարբեր ոլորտներում հաջողությունների են հասել, ունեն մեծ փորձ, գիտելիք, կապեր եւ պատրաստ են նոր սերնդի ստարտափների մեջ ներդրումներ անել: Միջազգային փորձը ցույց է տվել, որ բիզնես հրեշտակները կարճ ժամանակահատվածում մեծ շահույթ են ապահովում:

ՏՏ ոլորտում ներդրումային հնարավորություններին ուղղած ամենամյա համաժողովն իրականացվում է Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ եվրոպական ESIL ծրագրի աջակցությամբ։ Կոնֆերանսը կազմակերպվել էր Հայաստանի նորարար էկոհամակարգը զարգացնելու նպատակով, ինչին նպաստում է Business Angels Europe ցանցն իր հսկայական փորձով։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90