Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Arevelk.am. «Իրական անկախություն կունենանք միայն այն ժամանակ, երբ ձևավորենք հզոր տնտեսություն». Սևակ Արծրունի
22/09/2019 14:51
Կիսվել

Arevelk.am. «Իրական անկախություն կունենանք միայն այն ժամանակ, երբ ձևավորենք հզոր տնտեսություն». Սևակ Արծրունի

Ներկայացնում ենք գործարար Սևակ Արծրունու Արևելք Լրատվականին տրված հարցազրույցը։

Շուտով լույս կտեսնի Սեւակ Արծրունու հեղինակած «Մեր հնարավոր ապագան» խորագրով գիրքը, որը հանրությանը կծանոթացնի «Կառուցիր Հայաստան» նախագծի գաղափարախոսության և տեսլականի հետ:  

– Պարոն Արծրունի, մենք հաճախ ենք Ձեզ հետ հարցազրույց ունեցել որպես հասարակական֊֊, քաղաքական գործչի: Այսօր, կարծես թե, Ձեզ կարող ենք դիմել բացառապես որպես գործարարի: Այդպե՞ս է:

Այո, այդպես է: 1994 թվականին երբ հայությունը հաղթանակեց Արցախի ճակատում, այդ պահին արդեն պարզ էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմը տեղափոխել են տնտեսական եւ ժողովրդագրական դաշտ:

Այդ օրերից մինչեւ 2000-ականները, մենք քաղաքական եւ հասարակական դաշտում մղվեցինք Արցախի, ազատագրված տարածքների պահպահման կամ ամրապնդման, ինչպես նաեւ Հայաստանի սահմանային եւ Ջավախքի ժողովրդագրական համաղետի կանգնեցման առաքելությանը: Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի եւ համայն հայության ճակատագիրն այս պայքարում է որոշվելու:

– Այսօր ՀՀ անկախության տարեդարձն է: Ի՞նչ տվեց մեզ մեր անկախությունը: Օրինակ, տվյալներ կան, որ անկախության տարիներից  ի վեր Հայաստանի բնակչության թիվը կրճատվել է: Կարո՞ղ ենք ասել որ թուրք-ադրբեջանական ճակատը հաջողության է հասել:

Նախ, ես համայն հայությանը շնորհավորում եմ մեր անկախության առթիվ: Պատասխանեմ ձեր հարցին.  Ժողովրդագրության այդպիսի վիճակը՝ բնակչության թվի կրճատումը, մեր ձախողության հետեւանքն է: Մենք չկարողացանք մեզանում զսպել ազատության, հաղթանակի եւ շրջափակման առաջացրած արագ հարստացման խայծը եւ հայտնվեցինք տնտեսական, սոցիալական եւ ժողովրդագրական աղետի մեջ:

Մեր անկախությունը մեր ամենամեծ հարստությունն է, որը քիչ-քիչ հասունանում է: Իրականում, ոչ թե քիչ-քիչ, այլ հարաբերաբար շատ արագ: Մի կյանքի ընթացքում մենք տարանք հաղթանակ, հռչակեցինք անկախություն, կառուցեցինք ազգային բանակ, հիմա էլ փորձում ենք ժողովրդավարության ճանապարհով ձևավորել կայացած պետական համակարգ: Սակայն մենք իրական անկախություն կունենանք միայն այն ժամանակ,  երբ ձևավորենք հզոր տնտեսություն: Այդ իսկ պատճառով 2010 թվականից հետո ես մտա գործարար դաշտ, որովհետեւ հասկացա, որ թուրք-հայկական հաշտության հեռանկարը ձեռնտու չէ ներկա աշխարհաքաղաքական դասավորումներին, եւ որ Հայաստանն ու հայությունը պարտավոր են ընդունել տնտեսական պատերազմի մարտահրավերը եւ հաղթել այդ պատերազմում: 

– Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մոտ մեկ տարի ձեր եւ ձեր հիմնարկների գործունեությունը դանդաղեց: Ի՞նչն էր դրա պատճառը,  որ տարբեր հարթակներում  տարբեր մարդկանց առիթ տվեց ձեր հասցեին ու ձեր նախաձեռնության մասին չարախոսությունների:

Այո, եղել է ճգնաժամ, եղել է հարկային մարմինների ծայրաստիճան կոշտ վերաբերմունք՝ մեր գործերի նկատմամբ, սակայն մենք կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները եւ հաղթահարել ենք ստեղծված իրավիճակը: Գիտեք, երբ մտնում ես գործարար դաշտ, պետք է պատրաստ լինես առերեսվելու նման խնդիրների: Գործարարի կյանքը հարուստ է վայրիվերումներով:

Հայությունն անցել է զարգացման նոր հարթություն, որը նույնքան կարևոր է մեր ճակատագրի համար, որքան՝ արցախյան ճակատում մեր արձանագրած հաղթանակը:

2018 թվականի ժողովրդային ցասումը միայն հիանալի օգուտ կարող էր տալ մեր երկրի եւ ժողովուրդի զարգացման հեռանկարներին:  Այդ առումով երկու կարծիք չի կարող լինել:

Ինչ վերաբերվում է չարախոսություններին. գիտեք՝ մենք բնակարաններ ենք վաճառում հիմնականում հայրենադարձների, եւ մեզ մոտ արձանագրված շինարարական աշխատանքների ուշացումը անմիջական ազդեցություն ունեցավ մարդկանց ներգաղթի ծրագրերի վրա: Հիմա փորձում ենք օր ու գիշեր ամեն ինչ անել՝ հնարավորինս վերականգնելով կորսված ժամանակը:

Տարբեր առիթներով հայտարարել եք, որ Հայաստանում  իրականացվող ձեր ծրագրերի հիմքը, արմատը հայրենադարձության խթանումն է։ Այսօ՞ր  էլ նույնն է տեսլականը: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին։

Ես ոչ միայն հայտարարել եմ,  այլեւ ապացուցել եմ որ այդպես է: Երբ մուտք էի գործում բնակարանաշինության ոլորտ, Միջին Արեւելքում մարդիկ ձեռնպահ էին Հայաստանում գույք ձեռք բերելու հարցում.  գոյություն ունեցող սառույցը մե՛նք ենք ջարդել,  եւ այսօր՝ չորս տարի հետո մոտ 300 հայ ընտանիք է տեղավորվել  մեր բնակարաններում, եւս 400-ն էլ կտեղավորվի առաջիկա երկու տարիներին:

Իսկ սա, Հայաստանին տվել է ուղղակի եւ անուղղակի խոշոր օգուտներ. դրանցից են՝ տնտեսական  գիտելիքների կարեւոր ներդրում Հայաստանի տնտեսության մեջ, աշխատատեղերի ստեղծում, Հայաստանում ապրելու առումով տրամադրությունների կտրուկ փոփոխություն՝ Միջին Արեւելքում եւ այլն:

Մի հանգամանք եւս, մինչեւ մեր դաշտ մուտք գործելը՝ Հայաստանում գույք էին ձեռք բերում հիմնականում հարուստ սփյուքահայերը, ովքեր բնակարան կամ հողամաս էին առնում հիմնականում որպես ներդրում կամ լավագույն դեպքում՝ ամառանոց: Մենք կարողացանք միջին խավի սփյուռքահայերին էժան բնակարաններ առաջարկել եւ կարեւոր դյուրություններ տալ նրանց՝ բնակարանների ձեռք բերման ֆինանսական գործիքներ առաջարկելով:

Սիրիայի պատերազմից եւ Լիբանանի ու Քուվեյթի տնտեսական ճգնաժամերից հետո մեր առաջարկած նախագծերը Հայաստանում շատ գործարարների համար մոդել ծառայեցին՝ սփյուռքահայերին անշարժ գույք վաճառելու համար:

Այսօր մենք այդ շուկան կիսում ենք շատ նորաստեղծ ընկերությունների հետ, սակայն 2015 թվականին մենք միակն էինք եւ կարող ենք  ասել, որ մենք ենք ձեւավորել այդ շուկան: Իսկ դրա արդյունքը Հայաստանի տնտեսության հզորացման հեռանկարում կարեւոր գործոն է, անտարակույս:

– Այսօրվա Հայաստանի իշխանությունների տեսակետը՝  հայրենադարձության հանդեպ, ինչպիսի՞ն է: Եվ ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը ձեր ունեցած ներդրումների ու ապագա տեսալականների  նկատմամբ։

Ներկա իշխանությունները չեն գործում հայրենադարձության ուղղությամբ, սակայն նրանց ստեղծած մթնոլորտը եւ որոշ նախաձեռնություններ խրախուսում են սփյուռքահայությանը՝ բնակվել հայրենիքում: Կարեւորը դա է, հավատացեք: Ես հավատում եմ այն տեսությանը, որ պետության գործը մղելն ու դյուրացնելն է, իսկ հայրենադարձությունը տնտեսական ոլորտում է տեղի ունենալու, եւ այստեղ է որ մենք երկրորդ անգամ շրջելու ենք մեր ազգի ճակատագիրը:

– Օրերս նամակով դիմեցիք ձեր հիմնադրած «ԵՌԱՆԱՎ» կազմակերպության մեծ  ընտանիքին՝  նշելով, որ առաջիկայում  ընթացք պիտի տաք շինարարական կարեւոր եւ բավական մեծ ծրագրերի։ Ինչի՞ մասին է խոսքը:  

Այո, մենք արդեն սկսել ենք երկու նոր թաղամասի շինարարություն, մեկը Աջափնյակ համայնքում է, մյուսն օրերս կսկսենք Դավթաշենում:

Սակայն կարեւորագույն նախագիծը, որը 2018 թվականի մայիսից է ստեղծվել, եւ այս աշնանը հայտնի կդառնա հանրությանը, «Կառուցիր Հայաստան» նախագիծն է:

– Մերձավոր Արեւելքում  կարեւոր զարգացումներ են, ու նաեւ զգալի է, որ հայության  մեծ տոկոս կա, որ  ցանկություն ունի լքել Միջին Արեւելքի երբեմնի շեն  գաղութները։  Դուք այդ մասին ի՞նչ եք մտածում:  «Կառուցիր Հայաստան» նախագծի հայեցակարգում այդ գաղութների ներուժը Հայաստան փոխադրելու մասին իրական մոտեցումներ կա՞ն։

Ոչ միայն Միջին Արեւելքում, այլեւ ամբողջ աշխարհում, նույնիսկ հարուստ Եվրոպայում տնտեսական լճացում է: Եվրոպայից գործարաններն ու աշխատատեղերը տեղափոխվում են Ամերիկա եւ Ծայրագույն Արեւելք: Այս պայմաններում մենք հայտնվում ենք մի աննախադեպ խոշոր պատեհության առջև, որի նպատակն է հայության ժողովրդագրական, տնտեսական եւ գիտելիքների անսահման ներուժը տեղափոխել Հայաստան կամ առնվազն դարձնել հայաստանակենտրոն:

Մեր նպատակը պետք է լինի Հայաստանը դարձնել ոչ միայն բարեկարգ եւ բարգավաճ երկիր, այլ նաեւ երրորդ հազարամյակի համաշխարհային քաղաքակրթության ջահակիր երկիր: Իսկ ինչպե՞ս: Այդ ամենի մասին շուտով կկարդաք իմ հեղինակած գրքում, որը կոչվում է  «Մեր հնարավոր ապագան»: Այն լույս կտեսնի եկող օրերին՝ համայն հայությանը ճանաչելի դարձնելով Վարդան Սերմաքեշի հետ մեր նախաձեռնած «Կառուցիր Հայաստան» նախագծի հայեցակարգը:

– Ներկա պայմաններում նման առաքելություն  իրականացնելն իսկապե՞ս իրատեսական է:

Նախ Հայաստանում ու նրա շուրջը ձեւավորվող մթնոլորտը, տնտեսական բարեփոխումները, հզոր եւ հայրենասեր գործարար Վարդան Սիրմաքեշի հետ մեր համագործակցությունը, «Կառուցիր Հայաստան» նախագծի շուրջ հավաքված տեսլականի, խորհրդականների, փորձագետների եւ գործընկերների  հոյակապ մարդկանց շրջապատը,  մեր անցած տասնամյակների փորձն ու գաղափարակիցների ցանցը հավատացնում են մեզ, որ այո՛, մենք ազգովին ունենք բավարար ներուժ՝ ստանձնելու քաղաքական եւ տնտեսական գլոբալ դերակատարություն:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75