Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Այժմ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ
25/09/2019 13:45
Կիսվել

Այժմ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ

Beeline-ը հայտարարում է Easy Pay-ի հետ համագործակցության ընդլայնման մասին: Այսուհետ Beeline-ի ֆիքսված ծառայությունները՝ ինտերնետը, հեռուստատեսությունը և ձայնային ծառայությունները, կարելի է միացնել Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող ավելի քան 1600 Easy Pay տերմինալների միջոցով։

Տերմինալի միջոցով հաշվեկշիռը վերալիցքավորելիս՝ համակարգը ավտոմատ կերպով կառաջարկի հաճախորդի համար լավագույն փաթեթները: Այսպիսով, Beeline-ի ծառայությունների համար վճարում կատարելիս հաճախորդը կարող է անմիջապես դիմում ուղարկել իր համար առավել շահավետ ծառայությունը միացնելու համար։

Միացման համար հարկավոր է Easy Pay տերմինալների՝ Beeline-ի ծառայությունների բաժնում հատուկ կոճակի միջոցով հարցում թողնել՝ ցանկացած կոնտակտային հեռախոսահամար գրանցելով։  Beeline-ի համապատասխան մասնագետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կկապվի հաճախորդի հետ, անվճար կառաքի և կտեղադրի բոլոր անհրաժեշտ սարքավորումները և կմիացնի ծառայությունները  բաժանորդի տանը։

«Ձգտելով խնայել մեր բաժանորդների ժամանակը, մենք ընդլայնել ենք Beeline-ի ծառայությունների բաժինը Easy Pay տերմինալներում: Այժմ մեր հաճախորդները ստիպված չեն լինի սպասել հերթերում և լրացնել մեր ծառայությունների միացման համար դիմումները: Բավական է տերմինալի միջոցով հարցում թողնել, և մեր աշխատակիցները հնարավորինս կարճ ժամանակում և անվճար կկատարեն առաքում, կտեղադրեն սարքավորումները և կմիացնեն հաճախորդին ամենահարմար առաջարկը», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք միշտ աջակցում ենք Beeline-ի հետ համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Այս նախագիծը միակն է հեռահաղորդակցության շուկայում, և մենք ուրախ ենք, որ այն իրականացվել է Easy Pay տերմինալների ցանցի միջոցով», – ասաց Easy Pay- ի տնօրեն Մհեր Առաքելյանը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52