Բիզնես

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 74.29-0.27 WTI - 70.99-0.14
COMEX:  GOLD - 2671.90+0.23 SILVER - 31.07+0.23
COMEX:  PLATINUM - 924.50-0.34
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.54-0.07 EUR/GBP - 1.0514+0.11
FOREX:  EUR/USD - 1.0514+0.11 GBP/USD - 1.2636+0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Dubai Internet City-ի հետ
15/10/2019 11:30
Կիսվել

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Dubai Internet City-ի հետ

Հոկտեմբերի 6-ից 10-ը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը մասնակցել է Դուբայում կայացած GITEX տեխնոլոգիական շաբաթին։

Այցի շրջանակում կայացել են հանդիպումներ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԵ) գործող տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ՝ Ինժեներական քաղաքի հետ համագործակցություն մեկնարկելու նպատակով։

Նախ, Ամալյա Եղոյանը հանդիպել է տարածաշրջանի առաջատար տեխնոլոգիական եւ բիզնես գոտի  համարվող Dubai Internet City-ի կառավարող նախագահ Ամմար Ալ Մալիկի հետ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի կկազմակերպվի Ինժեներական քաղաքում գործող տեխնոլոգիական ընկերությունների այց Dubai Internet City։

GITEX-ի շրջանակում Ամալյա Եղոյանը ներկա է գտնվել նաեւ Աֆրիկյան պետությունների ներդրումային ֆորումին, հանդիպումներ ունեցել Նիգերիայի հաղորդակցության նախարար Իսա Ալի Իբրահիմի հետ։ Վերջինս ցանկություն է հայտնել համագործակցություն սկսել Ինժեներական քաղաքի հետ՝ ինժեներական կրթության եւ հետազոտական նախագծերի, եւ հատկապես Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) մոդելը Նիգերիայում կիրառելու քայլերի շուրջ։

Սաուդյան Արաբիայում գործող Advanced Electronics Company-ի հետ էլ պիլոտային նախագծեր իրականացնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Արաբական երկրների հետ տեխնոլոգիական եւ հատկապես ինժեներական ոլորտում համագործակցության մեծ հնարավորություններ են առկա: Կարծում եմ, GITEX Technology Week-ում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն դրանց շուտափույթ իրականացմանը»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը:

GITEX Technology Week-ը աշխարհի խոշորագույն ամենամյա տեխնոլոգիական միջոցառումներից է։ Այս տարի այն ունեցել է շուրջ 250 խոսնակ, հազարավոր մասնակիցներ։ Քննարկվող թեմաների շարքում էին 5G տեխնոլոգիաները, առողջապահությունը, արհեստական բանականությունը, մարքեթինգը եւ այլն։ 

Միջոցառման շրջանակում Դուբայում են հավաքվում համաշխարհային բրենդները, նոր տեխնոլոգիաներ ստեղծողները, ինչպես նաեւ գլոբալ առաջնորդները՝ քննարկելու տեխնոլոգիական վերջին միտումները եւ ձեռք բերելու նոր գործընկերներ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98