Բիզնես

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Կայացավ «Ապագա» հիմնադրամի շնորհանդեսը
03/12/2019 18:08
Կիսվել

Կայացավ «Ապագա» հիմնադրամի շնորհանդեսը

Օրերս Grand Hotel Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ «Ապագա» հիմնադրամի շնորհանդեսը, որին ներկա էին գործարարներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել Հիմնադրամի ստեղծման շարժառիթները, շուրջ մեկ տարվա ընթացքում իրականացրած ու  ընթացիկ ծրագրերը, որդեգրած առաքելությունն ու գրանցված արդյունքերը։

Նշենք, որ «Ապագա» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի նախաձեռնությամբ, ովքեր այս քայլով ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և զինհաշմանդամներին: 

Հիմնադրամի գաղափարախոսության հիմնական առանցքը կառուցված է այն մտքի շուրջ, որ աղաքատության հաղթահարման համար, առաջին հերթին, մարդն ինքը պետք է սկսի աշխատել և վաստակել իր գումարը։ Հենց այդ գաղափարախոսության շրջանակում էլ իրականացվում են հիմնադրամի 4 ծրագրերը, որոնք ուղղված են աջակցելու մարզերում բնակվող կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված հաշմանդամ երեխաների մայրերին, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, զինհաշմանդամներին, ինչպես նաև գյուղերում բնակվող աղքատ կամ ծայրահեղ աղքատ ընտանիքներին:  

Հիմնադրամի համանախագահներ Իրինա Բենգլյանը և Ռուզաննա Աղինյանը նշեցին, որ հիմնդրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպատակ ունեն էապես փոխել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքի որակը՝ ամբողջական և հեռանկարային լուծումների միջոցով: «Մենք օգնում են մարդկանց դուրս գալ կյանքի դժվարին իրավիճակներից կրթության որակի բարելավման, հմտությունների և գիտելիքների զարգացման, զբաղվածության և առողջական խնդիրների լուծման և ֆինանսական կայունության ապահովման միջոցով»։  

Ինչպես հայտարարվեց միջոցառման ժամանակ, «Ապագա» հիմնադրամն իր գործողություններով նպաստում է ծրագրում ընդգրկված շահառուների կրթության որակի բարելավմանը, նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը, ինչպես նաև զբաղվածության և  առողջական խնդիրների  լուծմանը։

«Մեր հիմնական նպատակն այն է, որ օգնությունն էլ արժանապատիվ լինի և իսկապես մարդու կյանքում փոփոխություն բերի: Հիմնադրամի ծրագրերի շրջանակում ընձեռված հմտությունների, հնարավորությունների և աջակցության միջոցով մարդն ինքն է սկսում աշխատել և գումար վաստակել, և մենք նրա հետ միասին փորձում են ստեղծել այն ճանապարհը, որը կնպաստի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կերտմանը՝ դնելով այդ կյանքի և ապագայի անխախտ հիմնաքարերը: Սա է աղքատության հաղթահարման ճիշտ ճանապարհը, որն անշուշտ դժվար է, բայց արդյունավետ, իսկ ստացված արդյունքերը ոգևորող և պարտավորեցնող»,- իր ելույթի ժամանակ նշեց «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն  Տաթև Այրումյանը։

Նշենք նաև, որ հիմնադրամի հետ արդեն համագործակցում են տարբեր տեղական և միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, փորձագետներ և ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց համատեղ ջանքերի արդյուքնում հնարավոր է դարձել կյանքի կոչել բազմաթիվ համարձակ նախաձեռնություններ։

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65