Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հայաստանն Իսպանիայում ներկայացված է տարվա առաջին միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
23/01/2020 12:00
Կիսվել

Հայաստանն Իսպանիայում ներկայացված է տարվա առաջին միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ մեծ ու միասնական տաղավարով Հայաստանը ներկայացված է տարվա առաջին՝ «Fitur2020» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում, որը տեղի է ունենում Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Մեր երկրի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնում են ներգնա տուրիզմի ոլորտում տարիների փորձ ունեցող 9 ընկերություններ։

«Fitur2020»-ը մի հարթակում է հավաքել 10 հազարից ավելի տուրօպերատորների՝ 160 երկրից։ Ակնկալվում է, որ ոլորտի պրոֆեսիոնալների և ցուցահանդեսի այցելուների թիվը կգերազանցի 250 000-ը։

Հայաստանյան ներգնա տուրօպերատորները իսպանական և եվրոպական շուկայի գործընկերներն մեր երկրի գրավչությունները ներկայացնելիս հատկապես շեշտադրել են մշակութային և գաստրոտուրիզմի հնարավորությունները։

«Այս տարի Հայաստանը ներկայացվում է ոչ թե մի քանի փոքր ստենդներով, այլ մեծ, ներկայանալի, միասնական տաղավարով։ Ընդ որում, միասնական հայկական «հովանոցի» ներքո են հավաքվել ոչ միայն ասոցիացիայի անդամ, այլ նաև տարիների փորձ ունեցող այլ զբոսաշրջային ընկերություններ։ Սա շատ կարևոր է մեր երկիրը միջազգային գործընկերներին պատշաճ ներկայացնելու և զբոսաշրջային ինդուստրիայի համախմբման, միասնականության, ոլորտի զարգացման տեսակետից»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի անդամ ընկերություններն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, սկսած 1995 թվականից, մեր երկիրը ներկայացրել են միջազգային գործընկերներին՝ Հայաստանում հիմք դնելով կազմակերպված զբոսաշրջությանը։

«Fitur2020» միջազգային ցուցահանդեսին Հայաստանը լավագույնս ներկայացնելու աշխատանքներին աջակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Իսպանիայում մեր երկրի դեսպանությունը և հայ համայնքը։ «Fitur2020»-ը մեկնարկել է հունվարի 22-ին, կտևի 5 օր։ 

 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75