
«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի 22-ը չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները
«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի 22-ը չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները, քանի որ Իսրայելի քաղաքացիները վերադարձնում են տոմսերը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց «Արմենիա» ավիաընկերության մարքետինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանը:
«Մեր ընկերությունը որոշում է կայացրել չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները մինչև մարտի 22-ը, քանի որ Իսրայելի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ ճամփորդություններից, հատկապես այն երկներ, որտեղ ավելի արագ է տարածվում կորոնավիրուսը, ինչպես նաև մի շարք անձինք վերադարձնում են տոմսերը»,- ասաց Կոստանդյանը: