Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Կասպերսկի. Հայաստանցի օգտատերերն 2019-ին ավելի քիչ են ենթարկվել ֆիշինգի
15/04/2020 13:30
Կիսվել

Կասպերսկի. Հայաստանցի օգտատերերն 2019-ին ավելի քիչ են ենթարկվել ֆիշինգի

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Ֆիշինգային գրոհների 2019-ին ենթարկվել է Հայաստանի օգտատերերի 14,52%-ն այն դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 15,7%։ Վրաստանում նման գրոհների անցյալ տարի բախվել է օգտատերերի 13,83%-ը՝ 2018-ի 16,5%-ի դիմաց։ Ադրբեջանում 2019-ին ֆիշինգի ենթարկվել է օգտատերերի 15,59%-ը, 2018-ին՝ 13,8%-ը։

Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, ֆիշինգի միջին համաշխարհային ցուցանիշը 2019-ին կազմել է 15,17%՝ 2018-ի 18,32%-ի դիմաց։ 2019-ին ընկերության լուծումների օգտատերերի համակարգիչներում, ֆիշինգային կայքեր այցելության փորձերի ժամանակ գրանցվել է «Հակաֆիշինգ» համակարգի գործարկման 467 մլն 188 հազ. 119 դեպք, և դա 15 մլն 277 հազ. 92-ով քիչ է, քան 2018-ին։

Ի տարբերություն 2018-ի, 2019-ին ֆիշինգի ամենամեծ բաժինը կազմակերպությունների «Բանկեր» խմբին է հասել։ 2019-ին այն ավելացել է 5,46%-ով և կազմել 27,16%։ Նախորդ տարվա առաջատար «Համացանցային պորտալներ» խումբը տեղափոխվել է երկրորդ տեղ, դրա բաժինը նվազել է 3,6 %-ով և 2019-ին կազմել 21,12%։ «Վճարային համակարգեր» խումբը մնացել է երրորդ տեղում, դրա բաժինը 2019-ին կազմել է 16,67% (2,65% նվազում)։

Ֆիշինգի զոհ չդառնալու համար փորձագետներն օգտատերերին առաջարկում են միշտ ստուգել նամակն ուղարկողի հասցեի և դրա պարունակած հղման իսկությունը. եթե վստահ չեք դրանց բարեհուսության հարցում, պետք չէ դրանք բացել։ Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որևէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ  պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, անհրաժեշտ է անհապաղ փոխել այն։ Անհրաժեշտ է օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարևոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ)։ Հարկ է հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։ Պարտադիր է օգտագործել հակաֆիշնգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծում։ Ծրագիրը կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա փորձի անցնել խարդախ կայք, և կարգելափակի այն։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44