Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի էլեկտրական ցանցերին 25 միլիոն դոլար՝ իրացվելիությունն ապահովելու և բիզնեսի կայունությունը պահպանելու նպատակով
02/06/2020 14:25
Կիսվել

ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի էլեկտրական ցանցերին 25 միլիոն դոլար՝ իրացվելիությունն ապահովելու և բիզնեսի կայունությունը պահպանելու նպատակով

25 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ` իրացվելիությունն ապահովելու և բիզնեսի կայունությունը պահպանելու նպատակով: Արձագանքման միջոցառումներ՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում կենսական ծառայությունների մատուցումն ապահովման նպատակով: Աջակցություն կարևորագույն ենթակառուցվածքներին և պայքար ճգնաժամի տնտեսական հետևանքների դեմ:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 25 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում երկրում էլեկտրաէներգիայի միակ մատակարար՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) բաշխիչ ընկերությանը՝ օժանդակելու կորոնավիրուսային համավարակի պայմաններում բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարելու կայունությանը։

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համաֆինանսավորում է այս նախագիծը $ 20 միլիոն վարկով:

Վարկի նպատակն է․ ամրապնդել ՀԷՑ-ի իրացվելիությունը և ապահովել ընկերության շարունակական կայունությունն ու գործունեության բարձր որակը: Սա ՎԶԵԲ-ի առաջին ներդրումն է Հայաստանում Կենսական ենթակառուցվածքների աջակցության հիմնադրամի ներքո, որը Բանկի ջանքերի առանցքային մաս է կազմում կոմունալ ծառայությունների մատուցման ապահովման գործում՝ չնայած համավարակի տարածմանը։

Ծրագիրը հանդիսանում է ՎԶԵԲ-ի Կայունության ծրագրի մի մաս, որը ստեղծվել է կորոնավիրուսային պանդեմիայի ազդեցությունից տուժած՝ առկա հաճախորդների իրացվելիության և ընթացիկ կապիտալի անմիջական կարճաժամկետ կարիքների բավարարման նպատակով։

«Համավարակը բացասաբար է ազդում տնտեսության և հասարակության վրա: ՀԷՑ-ի աշխատանքը վճռորոշ է Հայաստանի էներգետիկ ոլորտի և տնտեսության համար: Մենք ուրախ ենք, որ աջակցում ենք ընկերությանը, որի հետ ամուր գործընկերություն ունենք Հայաստանում», ասել է ՀՀ-ում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն։

«Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն նաև լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնում»,- նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության և մեծ օժանդակության համար»:

Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ ՎԶԵԲ-ը համագործակցում է ՀԷՑ-ի հետ, և Բանկն արդեն իսկ տրամադրել է 80 միլիոն ԱՄՆ դոլար՝ ընկերությանը աջակցելու նպատակով: Այդ ֆինանսական միջոցների օգնությամբ ֆինանսավորվել են էներգաարդյունավետության միջոցառումները, ներառյալ ցածր լարման ենթակառուցվածքի բարելավումն ու արդիականացումը՝ կորուստները նվազեցնելու նպատակով, ինչպես նաև հաշվիչների տեղադրումը՝ մատակարարման որակը բարելավելու նպատակով։ Աջակցությունը վճռորոշ դերակատություն ունեցավ Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման համակարգի ընդհանուր արդյունավետության բարձրացման, ցանցի կորուստների նվազեցման և էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարելավման գործընթացում։

Էներգաարդյունավետության խթանումը ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է և ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում: 1992թ.-ին երկրում իր գործունեության մեկնարկից ի վեր Բանկը ներդրել է 1,36 միլիարդ եվրո երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 178 ծրագրերում, ընդ որում ներդրումների 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75