
ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲԸ 42 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը տարվա կտրվածքով 42 անգամ ավելացրել է Հայաստանի արդյունաբերական հատվածի վարկավորումը: Բանկի հայտարարության համաձայն` Հայաստանի արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալների ընդլայնման արդյունքը բանկը ՀՀ բանկային համակարգում 20-րդ տեղից բարձրանալեց է 4-րդ տեղը: Արդյունքում, Բանկի վարկային պորտֆելում արդյունաբերության վարկավորման բաժինը, Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի տվյալների համաձայն, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2.1%-ից բարձրացել է մինչև 40%: