Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ՄԵԳԱ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
17/02/2011 11:59
Կիսվել

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ՄԵԳԱ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում նոթբուքեր և նեթբուքեր զեղչով ձեռք բերելու հնարավորության մասին: Զեղչը տրամադրվում է Hi-Line ծառայության “Մեգա” սակագնային փաթեթին միանալու պայմանագիր կնքելու դեպքում` այն 18 կամ 24 ամիսների ընթացքում չխզելու պայմանով: Այսպես, օրինակ, “Մեգա 1024” սակագնային փաթեթին միանալու և 18 ամիսների ընթացքում պայմանագիրը չխզելու դեպքում տրամադրվում է զեղչ` համակարգչի արժեքի 10 տոկոսի չափով: “Մեգա 3072” սակագնային փաթեթին միանալու պայմանագիր կնքելու և 24 ամիսների ընթացքում այն չխզելու դեպքում` 25 տոկոս: Այս մասին տեղեկացնում են ընկերության Հասարակայության հետ կապերի ծառայությունից:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք իջեցրել ենք դյուրակիր համակարգիչների գները, ընդլայնել տեսականին, հաճախորդներին առաջարկել տարաժամկետ վճարման պայմաններ, իսկ այժմ առաջարկում ենք զեղչեր` ինտերնետին միանալիս: Որպես կապի ինտեգրված օպերատոր, “ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է աջակցել երկրում համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը», – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Մեգա” ՍՓ նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը և Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Իսկ գործող բաժանորդները ցանկացած պահի կարող են վերակնքել պայմանագրերը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա” սակագնային փաթեթ: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի “Մեգա” սակագնային փաթեթ առանց որևէ սահմանափակումների և առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից:

Բոլոր նոթբուքերի և նեթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է: 

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ:


Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: “Վիմպելկոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին “Վիմպելկոմ” ԲԲԸ և "Киевстар”-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով “ Վիմպելկոմ Լթդ " հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց “Վիմպելկոմ Լթդ "-ի:
07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37