Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը  ԳՈՐԾԱՐԿԵՑ «ԻՆՏԵՐՆԵՏ ՏԱՆԸ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ» ԱԿՑԻԱՆ
23/11/2010 15:37
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵՑ «ԻՆՏԵՐՆԵՏ ՏԱՆԸ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ» ԱԿՑԻԱՆ

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Ինտերնետ տանը և ամենուր» ակցիայի մեկնարկի մասին: “Hi Line 512”, “Hi Line 1024” կամ  “Hi Line 2048” ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթին միացող ֆիզիկական անձիք կարող են անվճար ստանալ USB-մոդեմ, միացում շարժական ինտերնետի “Բազային” սակագնային փաթեթին` անվճար ամսեկան ծավալով: Առաջին տարվա ընթացքում բաժանորդին տրամադրվող շարժական ինտերնետի անվճար ծավալը համըկնում է Hi Line ծառայության նրա սակագնային փաթեթով նախատեսված թողունակության թվի հետ: Օրինակ, “Hi Line 512” ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթի բաժանորդը ստանում է տարեկան 512 ՄԲ շարժական ինտերնետի անվճար ծավալ, այսինքն ամիսը 43 ՄԲ: 

“Hi Line” ծառայության գործող բաժանորդները կարող են օգտվել ծառայությունների նոր փաթեթից` վերակնքելով “Hi Line” ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթի ավելի բարձր թողունակությամբ պայմանագիր:

««Ինտերնետ տանը և ամենուր» առաջարկը` Հայաստանի ինտերնետ-ծառայությունների շուկայում աննախադեպ է: Հանդիսանալով կապի ինտեգրված օպերատոր, մենք առաջարկում ենք բաժանորդներին որակյալ և շահավետ ինտերնետ-հասանելիություն տարբեր տեխնոլոգիաներով` ապահովելով կապի բոլոր տեսակներից օգտվելու հարմարավետություն», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բաժանորդը կարող է հրաժարվել շարժական ինտերնետի ծառայությունից պայմանագրի կնքմանը հաջորդող 10 օրվա ընթացքում` USB-մոդեմը վերադարձնելու, ինչպես նաևանվճար տրամադրված մեգաբայթերը գերազանցող օգտագործված ծավալի դիմաց վճարելու պայմանով: Նշված ժամկետի ավարտից հետո հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է USB-մոդեմի և անվճար սահմանաչափը գերազանցող օգտագործված ծավալի արժեքը: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամիսների  ընթացքում բաժանորդը կարողէ անցում կատարել դեպի ավելի բարձր թողունակությամբ Hi Line ծառայության “Նախընրտելի” սակագնային փաթեթներից որևէ մեկը, ինչպես նաև փոխարինել շարժական ինտերնետի “Բազային” սակագնային փաթեթը  “Գիշերային” կամ “Անսահմանափակ” հետվճարային սակագնային փաթեթով:

“Շարժական ինտերնետ” ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել Ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն  Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին:

Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն ամրակցված հեռախոսալարի միջոցով` թողնելով այնազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Ներկայում ծառայությունը հասանելի է  Հայաստանի 38 քաղաքում:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58