Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
26/11/2010 14:19
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Ինչպես տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան Բանկից` 2010թ. 3-րդ եռամսյակի արդյունքներով Փոքր բիզնեսի վարկավորման վարչությունը ցույց է տվել բարձր ցուցանիշներ: Այդ կապակցությամբ այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը շնորհավորեց լավագույն աշխատողներին և պարգևատրեց նրանց հիշարժան նվերներով և հանձնեց հետևյալ անվանակարգերով պատվոգրեր` «Վաճառքների գծով լավագույն աշխատակից», «Վարկային պորտֆելի ընթացիկ սպասարկման գծով լավագույն աշխատակից», «Փոքր բիզնեսի վարկավորման գծով լավագույն կառավարչի տեղակալ», «Կրոսս-վաճառքների գծով լավագույն աշխատակից», «Փոքր բիզնեսի վարկավորման գծով լավագույն մասնաճյուղ»:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է փոքր բիզնեսի վարկավորում Հայաստանում իր լայնածավալ մասնաճյուղային ցանցի միջոցով: Բանկի չափանիշներով փոքր բիզնեսի հաճախորդներ են համարվում ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող այն անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 1 մլրդ. ՀՀ դրամ:

2010թ. նոյեմբերի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է վարկեր փոքր բիզնեսի համար տարեկան 14% տոկոսադրույքով, եթե վարկառուն գրանցված է կամ նրա բիզնեսի հիմնական գործունեությունը ծավալվում է ք. Երևանում, և 13% այն քաղաքի սահմաններից դուրս վարկառուների համար: Վարկերը տրամադրովում են մինև 5 տարի ժամկետով, 4 մլն. ՀՀ դրամից մինչև 60 մլն. ՀՀ դրամ գումարի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի ուղերձը. «Փոքր բիզնեսի վարկավորումը մեր Բանկի համար առաջնային ուղղություններից է համարվում: 3-րդ եռամսյակի արդյունքներով Փոքր բիզնեսի վարկավորման վարչությունը կատարել է ողջ պլանը և ավելացրել վարկային պորտֆելը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին գործին նվիրվածության համար և մաղթել հաջողություն նոր նպատակների ձեռք բերման մեջ»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի մոտ 762 աշխատակից:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02