Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 387.75-0.25
EUR BUY - 423.50-0.50 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 77.53+3.69 WTI - 73.66+3.70
COMEX:  GOLD - 2680.80+0.17 SILVER - 32.38+1.44
COMEX:  PLATINUM - 1013.90+0.42
LME:  ALUMINIUM - 2629.00-1.85 COPPER - 9866.00-2.17
LME:  NICKEL - 17589.00-3.11 TIN - 33709.00-0.54
LME:  LEAD - 2142.50-0.40 ZINC - 3124.00-1.56
FOREX:  USD/JPY - 146.32-0.37 EUR/GBP - 1.1027-0.06
FOREX:  EUR/USD - 1.1027-0.06 GBP/USD - 1.3131-0.89
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42011.59-0.44 NASDAQ - 17918.48-0.04
STOCKS US: S&P 500 - 5699.94-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 38552.06+1.97 TOPIX - 2683.71+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 22113.51-1.47 SSEC - 3336.50+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8282.52-0.10 CAC40 - 7477.78-1.32
STOCKS EUR:  DAX - 19015.41-0.78
03/10/2024  CBA:  USD - 387.05-0.13 GBP - 507.73-6.33
03/10/2024  CBA:  EURO - 427.46-0.99
03/10/2024  CBA:  GOLD - 33112.72-93.28 SILVER - 390.62+0.31
ԱՐՄԵՆՏԵԼ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ MICROSOFT ԻՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ
12/05/2011 15:36
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ MICROSOFT ԻՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի Microsoft ինովացիոն կենտրոնին ապահովեց կապի ծառայություններով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս կենտրոնի համար մշակված է հատուկ կորպորատիվ առաջարկ, որը թույլ է տալիս հաճախորդին ստանալ առավել շահավետ պայմաններ` համագործակցելով Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների միասնական մատակարարի հետ: Կապի ծառայություններ տրամադրելուց զատ, ընկերությունը  Microsoft-ի հետ համատեղ իրականացնում է մի շարք կրթական և տեխնոլոգիական ծրագրեր:

«ՈՒրախ եմ, որ կենտրոնի ներքո միավորվեցին ծրագրային ապահովման և հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն ընկերությունները:  Microsoft-ի և “ԱրմենՏել”-ի համագործարկցությունը երկար պատմություն ունի, սակայն այս նախագծի շրջանակներում այն կստանա նոր ազդակ` Հայաստանի տնտեսության համար ավելի նշանակալի ծրագրերի իրականացման համար», – ասել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

«Մենք վաղուց ենք համագործակցում Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության հետ, միասին իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր` ուղղված կրթության աջակցմանը, բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրմանը: Դպրոցական համակարգչային ցանցի կառուցում, “Երևակայության գավաթ” ուսանողական մրցույթ, “Ուսուցիչ-Նորարար” նախագիծն` այն նախաձեռնություններից են, որոնք մենք Microsoft-ի հայաստանյան գրասենյակի հետ իրականացնում  ենք վերջին տարիների ընթացքում: “ԱրմենՏել”-ի և ինովացիոն կենտրոնի համագործակցության շնորհիվ, մոտ ապագայում այդ ցանկը կհամալրվի նոր մտահաղացումներով», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Microsoft ինովացիոն կենտրոնը կաջակցի Հայաստանի կրթական ոլորտին, ինչպես նաև կտրամադրի տեղեկատվություն նոր դրամաշնորհների, ներդրման և տեխնոլոգիական ծրագրերի,ինչպես նաև բիզնես միջավայրերի վերաբերյալ: Կնտրոնը նաև կաշխատի տարբեր start-up ընկերությունների, ուսանողական խմբերի հետ, որոնք ունեն սեփական ծրագրեր: Շեշտը կդրվի նորարար և տեղեկատվական տեխնոլոգիաներին, որոնք կստանան Microsoft-ի աջակցությունը:     

Ամբողջ աշխարհում գործում է ավելի քան 100 Microsoft ինովացիոն կենտրոններ, իսկ Հայաստանում բացվածը դարձավ առաջինը` Հարավային Կովկասում: Հայաստանյան Microsoft ինովացիոն կենտրոնի ստեղծումը հանդիասնում է ՀՀ կառավարության,  USAID-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՊՃՀ-ի և Microsoft-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունք:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` “ՎիմպելԿոմ Լթդ”-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Նամիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և ունի անուղակի մասնակցություն Globalive Wireless Canada (“Wind Mobile”) ընկերության բաժնետիրական կապիտալում: “ՎիմպելԿոմ Լթդ” իրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 843 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում են “Beeline”, “Киевстар”, “djuice”, “Wind”, “Infostrada”, “Mobilink”, “Leo”, “Banglalink”, “Telecel” և “Djezzy”. “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:

03/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.13
Եվրո (EUR)
427.46
-0.99
Ռուբլի (RUR)
4.07
-0.03
Լարի (GEL)
141.66
-0.09
33112.72
-93.28
Արծաթ
390.62
+0.31