Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «HI-LINE ԱՌԱՆՑ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ» ԱԿՑԻԱՆ
17/11/2009 16:07
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «HI-LINE ԱՌԱՆՑ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ» ԱԿՑԻԱՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքային նշանը Beeline)  հայտարարել է «Hi-line առանց խոչընդոտների» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիան կշարունակվի նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ը, և այս ժամանակահատվածում Hi-Line ծառայության միացումը կլինի անվճար, իսկ մոդեմների գները կլինեն մատչելի` կախված ընտրված սակագնային պլանից: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ընկերության առաջարկած «Hi-Line  Unlimited 1024»-ին միանալու դեպքում մոդեմը կտրամադրվի անվճար, իսկ «Hi-Line  Unlimited 512»-ի ընտրության դեպքում բաժանորդները մոդեմը կարող են ձեռք բերել 4800 դրամով: Այն դեպքում, երբ բաժանորդներն ընտրեն «Hi-Line  Unlimited 256»-ը, մոդեմը կտրամադրվի 7200 դրամով: Միացմանը հաջորդող երեք ամիսների ընթացքում հաճախորդը կարող է անցնել միայն դեպի ավելի բարձր արագություն ապահովող սակագնային պլան:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն անդրադարձել է նաև ընկերության ցանցում ADSL +2 նոր ստանդարտի ներդրմանը և նշել, որ մի շարք նորամուծությունների շնորհիվ ցանցում տվյալների փոխանցման առավելագույն արագությունն այսուհետ կարող է հասնել 24Մբ/վ:

Նշենք, որ Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիաների վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել ինտերնետ-հասանելիություն: Ընկերությունն այս ծառայությունը մատուցում է 2007 թվականից, իսկ այս տարվանից այն հասանելի է ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46