Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՆՈՈՒԹԲՈՒՔԵՐԻ ԵՎ ՆԵԹԲՈՒՔԵՐԻ ԳՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄ ԵՎ ՏԵՍԱԿԱՆՈՒ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ` BEELINE ՎԱՃԱՌՔԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ
19/11/2010 12:59
Կիսվել

ՆՈՈՒԹԲՈՒՔԵՐԻ ԵՎ ՆԵԹԲՈՒՔԵՐԻ ԳՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄ ԵՎ ՏԵՍԱԿԱՆՈՒ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ` BEELINE ՎԱՃԱՌՔԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում նոութբուքերի և նեթբուքերի տեսականու ընդլայնման և գների իջեցման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերությունից` առաջատար արտադրողների նոութբուքերի 14 տեսակի և նեթբուքերի 12 տեսակի գները նվազեցվել են շուրջ 10 տոկոսով` կախվածվճարման ձևից: Այսպես, օրինակ, փուլային վճաևման դեպքում HP ProBook 4520s նոութբուքի գինը իջեցվել է   578910-ից մինչև 505090 դրամ, իսկ DELL  Inspiron 1012 նեթբուքի գինը` 239775-ից մինչև 209350 դրամ: 12 կամ 24 ամսվա ընթացքում փուլային վճարման տարբերակից կարող են օգտվել Hi Line «Նախընտրելի»անսահմանափակ սակագնային պլանից մեկին միանալ ցանկացող ֆիզիկական անձիք:

«Կապի ունիվերսալ օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն իջեցրեց նոութբուքերի և նեթբուքերի գներն այլև էականորեն ընդլայնեց դրանց տեսականին: Այժմ, միանալով Hi Line ծառայությանը, մեր հաճախորդները կարող են ընտրել դյուրակիր համակարգիչ շահավետ գնով և տարաժամկետ վճարման հնարավորությամբ», – նշեց«ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բոլոր նոթբուքերի և նեթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է: Ավելի մանրամասն տեղեկատվություն նոթբուքերի և նեթբուքերի գների ինչպես նաև լրացուցիչ պայմանների վերաբերյալ կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ www.beeleine.am  կայքում:

Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն ամրակցված հեռախոսալարի միջոցով` թողնելով այնազատ հեռախոսազանգերի համար:  «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Ներկայում ծառայությունը հասանելի է  Հայաստանի 38քաղաքում:

 

 

 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2