Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
BEELINE «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ»-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԹ ՄԱՐԶԵՐՈՒՄ
22/10/2010 12:07
Կիսվել

BEELINE «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ»-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԹ ՄԱՐԶԵՐՈՒՄ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Շարժական գրասենյակ»  ծրագրի աշխարհագրության ընդլայման մասին: Սկսած սույն թվականի հոկտեմբերի 26-ից բացի Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռվա և Արագածոտնի շրջաններից,  ծրագիրը կիրականացվի նաև Կոտայքի և Շիրակի մարզերում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել»  ընկերությունից` «Շարժական գրասենյակ»-ը տրամադրում է ընկերության  կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններ. բաժանորդները կարող են վճարել ամրակցված և բջջային հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետ կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում և այլն:

««ԱրմենՏել» ընկերությունը, հանդիսանալով խոշորագույն միասնական օպերատոր, մատուցում է կապի ծառայությունների ամենալայն շրջանակն ողջ երկրում: Մենք հետագայում մտադիր ենք էլ ավելի ընդլայնել «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրությունը` դարձնելով ընկերության կողմից մատուցվող ծառայություններն ավելի հասանելի և հարմարավետ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ «գրասենյակ անիվների վրա» ծրագիրը մեկնարկել է սույն թվականի մայիսի 31-ին: Հեռավոր վայրերի բնակչությունը նախապես կտեղեկացվի իրենց գյուղում շարժական գրասենյակի աշխատանքային օրերի և ժամերի  վերաբերյալ:

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: “Վիմպելկոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին “Վիմպելկոմ” ԲԲԸ և "Киевстар”-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով “ Վիմպելկոմ Լթդ " հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց “ Վիմպելկոմ Լթդ "-ի:

“Վիմպելկոմ” ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: “Վիմպելկոմ”-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6