Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՍՏԱԺԱՎՈՐՄԱՆ
23/05/2011 14:29
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՍՏԱԺԱՎՈՐՄԱՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 2011-2012թթ. ուսանողների ստաժավորման` «3-րդ սերունդ» ծրագրի մեկնարկի մասին: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը Հայաստանի Բուհերի բարձր կուրսերի ուսանողների համար խոշոր ընկերությունում ընտրված մասնագիտությամբ գործնական փորձ ստանալու լավ հնարավորություն է:

Ամառային 2 ամիսների ընթացքում ուսանողներին հնարավորություն կընձեռվի աշխատել ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում, ինչպես նաև  սովորել «Հայաստանի Beeline Համալսարանում»: Ամառային ստաժավորման ավարտին լավագույնները կկարողանան շարունակել աշխատանքը «ԱրմենՏել»-ում` ճկուն գրաֆիկով, որը կարելի է համատեղել դասերի հետ: Հետագայում շրջանավարտների առջև բացվում է «ԱրմենՏել»-ում մշտական աշխատանքի ընդունվելու հեռանկար:

«Հանդիսանալով Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունը տաղանդավոր երիտասարդներին հանավորություն է տալիս գործնական փորձ ձեռք բերել ոչ միայն կապի ոլորտում, այլև մարքեթինգի, վաճառքների, ֆինանսների կառավարման և այլ: Այդ փորձն, անշուշտ, կօգնի ուսանողներին հետագայում աշխատանքի տեղավորման հարցում», – ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի Բուհերի բարձր կուրսերի ուսանողները: «ԱրմենՏել»-ում ստաժավորում անցնել ցանկացողները պետք է մինչև հունիսի 1-ը լրացնեն համապատասխան դիմումը ընկերության www.beeline.am կայքում և ուղարկեն այն [email protected] հասցեին:

Հայաստանում  «3-րդ սերունդ»  ստաժավորման ծրագիրն իրականացվում է 2008 թվականից: Երեք տարիների ընթացքում ստաժավորում են անցել  տասնյակ ուսանողներ, որոնց մեծ մասն այժմ հանդիսանում է «ԱրմենՏել» ընկերության աշխատակից: Ծրագրին ներգրավված են ընկերության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի, վաճառքի և ֆինանսների տնօրինությունները:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92