Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
24/11/2009 17:46
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Արմենտել» ՓԲԸ-ն (ապրանքային նշանը` Beeline) ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության OIBDA-ի ցուցանիշը (գործառնական շահույթը մինչև հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի նվազեցումը) ապահովել է 1.5% աճ և կազմել 825 մլն ռուբլի` 2008 թվականի երրորդ եռամսյակում գրանցված 813 մլն ռուբլու դիմաց:

 

Ներկայացրած տվյալների համաձայն ընկերության զուտ գործառնական հասույթը հաշվետու եռամսյակում 2008 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 3.4%-ով և կազմել 1 611 մլն ռուբլի, ընդ որում ընկերության հասույթը բջջային կապից կրճատվել է 16.6%-ով և կազմել 637 մլն ռուբլի, իսկ ֆիքսված կապից հասույթն աճել է 7.9%-ով և կազմել  674 մլն ռուբլի:

 

Նշենք նաև, որ «Արմենտել» ՓԲԸ-ի զուտ գործառնական հասույթը 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ դրամային արտահայտությամբ կրճատվել է 7.8%-ով և կազմել 19 167 մլն դրամ, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 5.0%-ով:

                                                                                                                             

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6