Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ
28/04/2011 15:48
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) շարունակում է  համագործակցել «Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոն» ՀԿ-ի հետ և աջակցել Վանաձորի տարածքային Ինտերնետ կենտրոնին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ընկերության աջակցությամբ Ինտերնետ կենտրոնի ուսումնական ծրագրում ներառվել են լրացուցիչ դասեր աշակերտների համար, ծրագրավորման դասընթացներ, մշակվել է ուսուցիչների որակավորման և բնակչության համակարգչային գրագիտության բարձրացման մեթոդիկա: Հետագա համագործակցության շրջանակում կիրականացվեն երկարաժամկետ ծրագրեր` այդ թվում ուսուցիչների համակարգչային գիտելիքների կատարելագործման դասընթացներ, ծրագրավորման մշտական խմբակներ, ինչպես նաև Լոռու մարզի մյուս քաղաքներում Ինտերնետ կենտրոնների ստեղծում:
 
««ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ իրականացված բազմաթիվ ծրագրերից կցանկանայի առանձնացնել Լոռու մարզի աշակերտների համար ծրագրավորման on-line դասընթացները, որոնց շնորհիվ երկար տարիների ընդմիջումից հետո մեր մարզի թիմը կմասնակցի ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադային: Սա մեծ հաջողություն է մեր աշակերտների համար», – նշել է «Գործարարության զարգացման և օժանդակման կենտրոնի» նախագահ Ռազմիկ Սոլոմոնյանը.
 
«Ժամանակակից աշխարհում անհնար է հասնել հաջողության առանց համակարգչային հմտությունների, և  մենք փորձում ենք ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների հավասար հասանելիությունը բոլոր երեխաների համար ` անկախ նրանց բնակության վայրից: Ուրախ եմ, որ Վանաձորի տարածքային Ինտերնետ կենտրոնի հետ մեր համագործակցությունը թույլ տվեց մարզի աշակերտներին ստանալ լրացուցիչ գիտելիքներ և հասնել հաջողությանների», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
Նշենք, որ Վանաձորի տարածքային Ինտերնետ կենտրոնի ծառայություններից տարեկան օգտվում է ավելի քան 350 մարդ: Այդ թվում` Վանաձորի միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ: Կենտրոնում անցկացվում են նաև թեմատիկ սեմինարներ, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքների և ինտերնետից օգտվելու դասընթացներ: Ամենամյա վերապատրաստում են անցնում Վանաձորի ձեռնարկությունների հաշվապահներ և ֆինանսական մենեջերներ: Համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով անցկացվում են արտագնա ուսուցողական դասընթացներ, մասնավորապես, 2011թ-ի փետրվար ամսից Կենտրոնի մասնագետները անցկացնում են համակարգչային դասընթացներ Դսեղ գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժների համար (Լոռու մարզ):

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` «ՎիմպելԿոմ Լթդ»-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Նամիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և ունի անուղակի մասնակցություն Globalive Wireless Canada («Wind Mobile») ընկերության բաժնետիրական կապիտալում: «ՎիմպելԿոմ Լթդ» իրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 843 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում են «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy». «ՎիմպելԿոմ Լթդ» բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88