Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 85.00-5.65 WTI - 81.19-4.11
COMEX:  GOLD - 4057.00+0.20 SILVER - 57.67+0.14
COMEX:  PLATINUM - 1654.20-0.27
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.58-0.15 EUR/GBP - 1.1506-0.18
FOREX:  EUR/USD - 1.1506-0.18 GBP/USD - 1.3426-0.40
STOCKS RUS:  RTSI - 890.25+0.87
STOCKS US: DOW JONES - 53178.41+1.32 NASDAQ - 25913.90+2.13
STOCKS US: S&P 500 - 7600.50+1.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10857.70-0.10 CAC40 - 8613.82+1.22
STOCKS EUR:  DAX - 26001.31+1.45
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
DIGITEC ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ. ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՆՈՐԱՍՏԵՂԾ  ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
03/06/2011 12:32
Կիսվել

DIGITEC ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ. ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՆՈՐԱՍՏԵՂԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) խրախուսում է սկսնակ ընկերությունների մասնակցությունը DigiTec բիզնես ֆորումի շրջանակներում և նրանց համար սահմանել է հատուկ մասնակցության պայմաններ: «Նորաստեղծ ընկերություններին սատարելը ռազմավարական խնդիր է մեզ համար: Մեր հիմնական նպատակն է քաջալերել նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ մասնագետներին, սկսնակ գործարարներին: DigiTec բիզնես ֆորումը բավականին լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները` ներկայանալով թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համայնքին, թե՛ ավելի լայն լսարանին»,- այս կապակցությամբ ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:  

ԻՏՁՄ սահմանումով նորաստեղծ ընկերություն է համարվում 2008 թվականի հունիսի 1-ից ոչ շուտ պետական գրանցում ստացած ընկերությունները, որոնց էլ կտրամադրվեն հետևյալ մասնակցության պայմանները`  

 – Մինչև 4 ՏՀՏ/ԲՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին կտրամադրվի 50% զեղչ` սկսնակ ընկերությունների կոնսոլիդացված տաղավարի մեջ ընդգրկվելու դեպքում:

 – Մինչև 3 ՏՀՏ/ԲՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին կտրամադրվի 20% զեղչ` առանձնացված տաղավարներով ներկայանալու դեպքում:

 – Բոլոր ներգրավված  ընկերություններին ԱՆՎՃԱՐ կտրամադրվի 30 րոպե տևողությամբ գործարար ներկայացման հնարավորություն բիզնես ֆորումի կոնֆերանսների շրջանակում:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կտրամադրի նաև մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն բոլոր մասնակից ընկերություններին, թե ինչպես պատրաստվել և ներկայանալ ցուցահանդեսին, ներգրավել հաճախորդներին, խթանել վաճառքները և այլն:   

Վերոնշյալ հնարավորությունները տրամադրվելու են «վաղ գրանցում – First come-first serve» սկզբունքը հաշվի առնելով:

Այս տարի DigiTec բիզնես ֆորումը կազմակերպվում է հունիսի 24-25-ը Microsoft Innovation Ֆորումի հետ համատեղ` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ֆորումի կազմակերպիչը Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն է, գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), պաշտոնական գործընկերը` Microsoft ընկերությունը: Ֆորումը կազմակերպվում է ՀՀ Վարչապետի Բարձր Հովանու ներքո:

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75