Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է 23% ԱՃ
29/06/2010 14:20
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է 23% ԱՃ

Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների կտրվածքով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան բանկն ապահովել է ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալների 23% աճ և վարկավորման ընդհանուր պորտֆելի 29% աճ: Այս մասին լրագրողների տեղեկացրեց  Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան բանկի Գլխավոր Գործադիր Տնօրեն Աստրիդ Քլինֆորդը` նշելով, որ ՓՄՋ վարկավորման ծավալները հաշվետու ամիսներին կազմել են շուրջ 38 մլն ԱՄՆ դոլար: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ՓՄՁ վարկավորման շրջանակներում դիտարկում է նաև պարզ վարկավորման սխեմայով մինչև 150 հազար ԱՄՆ դոլարի վարկավորում, որի պորտֆելն այս տարվա ընթացքում աճել է 50%-ով`  4 մլն ԱՄն դոլարից հասնելով  6 մլն ԱՄՆ դոլարի:

Ինչպես իր խոսքում նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր Գործադիր Տնօրեն Աստրիդ Քլինֆորդը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկային Խումբը ստեղծվել է դեռևս 1865 թվականին` նպատակ ունենալով զարգացնել միջազգային առևտուրը տարբեր երկրների միջև, և այսօր էլ բանկը, ունենալով բավականին մեծ փորձ միջազգային առևտրի ֆիննսավորման ոլորտում, նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանի ՓՄՁ ոլորտին` իրականանցել գործառնություններ միջազգային առևտրի ոլորտում:

Նշենք, որ այսօր` հուլիսի 29-ին, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան բանկը և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը հրավիրել էին համատեղ մամլո ասուլիս, որի շրջանակներում հայտարարվեց Հայաստանում Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի գործունեության մեկնարկի մասին: Ակադեմիայի հիմնադրումը նպատակ ունի օժանդակել Հայաստանում գործող ներմուծում և արտահանում իրականացնող ընկերություններին առավելագույնս օգտվելու առկա առևտրային հնարավորություններից: 

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02