ՄՏՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում առաջատար բջջային օպերատոր «ՄՏՍ» ԲԲԸ-ն մտադիր է Հայաստանի և Ռուսաստանի միջև տվյալների փոխանակման ապահովման նպատակով իրականացնել «ՄՏՍ Ռուսաստան» ընկերության և Հայաստանում գործող Վիվասել-ՄՏՍ իր դուստր ընկերության ցանցերի ուղիղ միացում:
Ինչպես «Բիզնես 24»-ին փոխանցում են ՄՏՍ ընկերությունից` Հայաստանում և Ռուսաստանում ՄՏՍ ընկերությունների խմբի կազմում ընդգրկված դուստր ընկերությունների միջև ցանցային միջազգային ուղիղ միացումը ՄՏՍ ընկերության ռազմավարության կարևոր մասն է կազմում: Այս գործընթացը հնարավորության կտա առավել կատարելագործել տվյալների փոխանակման համակարգը և կնպաստի ընկերության ծախսերի շուրջ 10% կրճատմանը: