Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ORANGE-Ը ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆԸ, ՈՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՐԵՎԻ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ
15/12/2010 15:33
Կիսվել

ORANGE-Ը ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆԸ, ՈՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՐԵՎԻ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ

Orange-ը շահագործման է հանձնում Հայաստանում շարժական կապի առաջին բազային կայանը, որն աշխատում է բացառապես արևի էներգիայով: Հայաստանի առաջին ամբողջովին «արևային» բազային կայանը գտնվում է Սյունիքի մարզում` Լիճք գյուղից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, Քաջարան-Մեղրի մայրուղուց ոչ հեռու:

Կայանը չունի սնուցման այլընտրանքային տարբերակ և ի տարբերություն այլ կայանների` չի սնվում ոչ էլեկտրական ցանցից և ոչ էլ վառելիքով: Արևային սնուցմամբ աշխատող կայանը էկոլոգիապես մաքուր է ու խնայում է ոչ միայն էլեկտրաէներգիան և բացառում դրա հետ կապված ծախսերը, այլ նաև ամբողջովին ինքնուրույն է կառավարվում ևկարող է կառուցվել նույնիսկ ենթակառուցվածքներից, մասնավորապես` էլեկտրական էներգիայի աղբյուրներից հեռու գտնվող վայրերում:

Կայանի կառուցման գործում Orange-ը համագործակցել է ֆրանսիական Tenesol կազ­մակերպության հետ: Orange-ի «արևային ծրագիրը» մեկնարկել է 2007 թ.-ին Սենեգալում Ժան-Մարի Գարսիայի` Orange Արմենիայի ներկայիս տեխնիկական տնօրենի ղեկավարությամբ: Orange-ի 13 երկրներում մինչ օրս կառուցվել և գործում են մոտ 900 «արևային» կայաններ:

«էներգիայի այլընտրանքային վերականգնվող աղբյուրների օգտագործման խթանումն Orange-ի կորպորատիվ սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից է ողջ աշխարհում: Այս կայանը հեռահաղորդակցության և արևային էներգիայի ամենաարդիական տեխնոլոգիաների համակցումն է և առաջին «արևային» կայանն է Հայաստանում, որը լիովին անկախ է էներգիայի այլ աղբյուրներից : Orange-ի «արևային ծրագրի» նպատակն է նա­­խագծել և շահագործել ինժեներական նորարար այնպիսի լուծումներ, որոնք նպաստում ենկայուն զարգացմանը և տեխնոլոգիական նորարարությունը ծառայեցնում բնապահպանական խնդիրների երկարատեւլուծմանը», – ասաց Orange-ի Տեխնիկական գծով տնօրեն Ժան-Մարի Գարսիան:

Ըստ հաշվարկների` յուրաքանչյուր արևային բազային կայան թույլ է տալու տարեկան խնայել առնվազն 35 տոննա CO2 և 13,000 լիտր վառելիք:

Արևային բազային կայանների կառուցումը Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ»  ռազմավարության կարևորագույն և խորհրդանշական մասն է, որի նպատակն է մինչև 2020թ. կրճատել ընկերության կողմից CO2-ի արտանետումները 20%-ով, իսկ էներգիայի օգտագործումը` 15%-ով:

«Կայանը սնվում է բացառապես արևի էներգիայով, իսկ համակարգը կառուցված է այնպես, որ այն մառախուղի կամ ձյան ժամանակ կարող է ինքնուրույն գործել մինչև 5 օր: Կայանը նաև չի պահանջում սպասարկման կամ շահագործման ոչ մի առանձին ջանք կամ ներդրում` բացառությամբ ժամկետանց կուտակիչ մարտկոցների փոխարինումը նորերով յուրաքանչյուր 5-7 տարին մեկ անգամ», – ասաց Հայաստանում «արևային» նախագծի ղեկավար Վահագն Եղոյանը:

Orange և Tenesol ընկերությունները «արևային» նախագծի համար 2010թ. պարգևատրվել են «Նորարարություն կանաչ էներգիայի համար» մրցանակով`  հեռահաղորդակցության ոլորտում նորարարությունների ամենահեղինակավոր Global Telecoms Business Innovation Awards մրցանակաբաշխությանը: ­­

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08