Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.50+0.00
EUR BUY - 438.00+1.00 EUR SELL - 442.00+2.00
OIL:  BRENT - 63.60-0.27 WTI - 59.67-0.32
COMEX:  GOLD - 3995.00+0.37 SILVER - 47.79-0.15
COMEX:  PLATINUM - 1543.50-1.39
LME:  ALUMINIUM - 2844.50-0.19 COPPER - 10682.50-0.14
LME:  NICKEL - 15038.00+0.02 TIN - 35845.00+0.55
LME:  LEAD - 2031.50+0.57 ZINC - 3047.00+0.13
FOREX:  USD/JPY - 153.02-0.60 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3114+0.41
STOCKS RUS:  RTSI - 984.32-0.38
STOCKS US: DOW JONES - 46912.30-0.84 NASDAQ - 23053.99-1.90
STOCKS US: S&P 500 - 6720.32-1.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 50883.68+1.34 TOPIX - 3313.45+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 26485.90+2.12 SSEC - 4007.76+0.97
STOCKS EUR:  FTSE100 - 9735.78-0.42 CAC40 - 7964.77-1.36
STOCKS EUR:  DAX - 23734.02-1.31
07/11/2025  CBA:  USD - 382.54+0.06 GBP - 501.4+1.12
07/11/2025  CBA:  EURO - 441.83+1.56
07/11/2025  CBA:  GOLD - 49030+233 SILVER - 598.77+13.31
ԽԹԱՆՎՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ
22/11/2010 18:05
Կիսվել

ԽԹԱՆՎՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Նոյեմբերի 19-ին Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ սեմինար “Հայաստանի և Հնդկաստանի միջև զբոսաշրջության խթանում” թեմայով: 

Սեմինարին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Մալհոտրան և հայաստանյան և հնդկական տուրօպերատորներ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշեց, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Հնդկաստանը պատմական և մշակութային լուրջ ժառանգություն ունեն, որը երկու երկրներին հնարավորություն է տալիս զբոսաշրջային գրավչությունը ավելի ներկայանալի դարձնել: “Ճիշտ է, այսօր ենթակառուցվածքների առումով դեռևս առկա են տարբեր խնդիրներ, սակայն տարեցտարի Հայաստանն առավել պատրաստ է լինում ավելի ընդգրկուն ծրագրեր իրագործելու համար: Հայաստանը և Հնդկաստանը պետական մակարդակով կստեղծեն անհրաժեշտ պլատֆորմը, իսկ մնացածը մասնավոր բիզնեսի ներկայացուցիչների գործն է”,- իր խոսքում նշեց Ա. Պետրոսյանը:

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Մալհոտրան, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ հայ-հնդկական զբոսաշրջային հարաբերությունների վրա իր դրական ազդեցությունը կունենա Երևան-Դելի ուղիղ չվերթը, ինչպես նաև վիզային ազատ ռեժիմը: Այս նախադրյալներն էապես կմեծացնեն զբոսաշրջիկների հոսքը երկու պետություններից:

Սեմինարի ընթացքում երկու կողմերը հանդես եկան երկրների առանձնահատկությունները և զբոսաշրջային առավելությունները ներկայացնող շնորհանդեսներով: Հայ և հնդիկ գործարարները նաև հնարավորություն ունեցան քննարկել հետագա համագործակցության հետ կապված հարցեր: 

Նախատեսվում է նմանատիպ միջոցառում իրականացնել նաև Հնդկաստանում, որպեսզի հայկական տուրօպերատորները հնարավորություն ունենան ծանոթանալու Հնդկաստանի և առաջարկվող զբոսաշրջային հնարավորությունների հետ:

07/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.54
+0.06
Եվրո (EUR)
441.83
+1.56
Ռուբլի (RUR)
4.7262
-0.0045
Լարի (GEL)
141.43
+0.03
49030
+233
Արծաթ
598.77
+13.31