Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀՀ-ՈՒՄ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
23/06/2011 15:46
Կիսվել

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀՀ-ՈՒՄ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամն (ԵԿՏԱ) այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր` նպատակ ունենալով խթանելու կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթությունը Հայաստանում:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ արտադրության և կրթության համագործակցության Սինոփսիսի կրթական մոդելը հաջողված է: Դրա կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Հայաստանի աշխատուժին տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, ովքեր արտադրողականության ցուցաբերման համար օժտված են համապատասխան բավարար գիտելիքներով և ունակություններով: 

Համաձայն Սինոփսիս Արմենիայի կողմից իրականացվող կրթական մոդելի` բակալավրական ծրագրի երկրորդ կուրսի ավարտին, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ձեռք բերած ԵԿՏԱ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողները մրցութային կարգով կընդգրկվեն ծրագրում: Ընտրությունը կկատարվի Սինոփսիսի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար մասնագետների և ԵԿՏԱ առաջնակարգ դասախոսների կողմից:  

Ծրագրի նպատակը ԵԿՏԱ-ի կազմում ՙԿապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ  և համակարգեր՚ մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական  կրթություն տրամադրող «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնի ստեղծումն է, դրա տեխնիկապես վերազինումը, կրթական ծրագրերով և որակյալ (վերապատրաստված)  դասախոսներով ապահովումը,, արդիական ծրագրային միջոցներով և ուսումնական նյութերով համալրումը,  ուսանողների կրթական կարիքների բավարարումը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հատկացված 15 միլիոն դրամի աջակցության շնորհիվ համաձայնագրի շրջանակներում  կվերանորոգվի ԵԿՏԱ-ի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը, (որը պետք է  համապատասխանեցվի  արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին), կփոխհատուցի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձը և հավասարեցված այլ վճարները, լսարանը կապահովի համապատասխան համակարգչային տեխնիկայով:

Սինոփսիս Արմենիան ԵԿՏԱ-ին անվճար կտրամադրի Էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական փաթեթների 20 լիցենզիա` համապատասխան մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով, կվերապատրաստի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմինª առնվազն երեք տարին մեկ անգամ:

Կողմերի համաձայնեցրած չափորոշիչների համաձայն, ԵԿՏԱ-ն կստեղծի համահամալսարանական ամբիոն, այնտեղ կիրականացնի ամենօրյա կրթական գործունեություն և ամբիոնում համապատասխան մասնագիտացմամբ կրթությունը շարունակելու համար ուսանողներ կընտրի համապատասխան ֆակուլտետի բակալավրատի երկրորդ կուրսը ավարտած ուսանողներից: Ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառությունը շարունակել ամբիոնի մագիստրատուրայում:

«Այս մոդելը բուհ-արտադրություն համագործակցության շրջանակներում յուրօրինակ և նոր մոտեցում է, ինչը որակական մի նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի տեխնոլոգիական բուհական կրթությունը, – նշել  է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: – Վստահ եմ, որ իր նախադեպը չունեցող այս նոր մասնագիտությունը երիտասարդների շրջանում էականորեն կբարձրացնի հեռահաղորդակցության միջոցների միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը»:

«Կրթությունը կանխորոշում է երկրի ապագան: Հատկապես, երբ այն առանցքային դեր է խաղում երկրի համեմատական առավելությունը խթանելու տեսանկյունից: Որպես Հայաստանի առաջատար բջջային օպերատոր և կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է ցանկացած նախաձեռնություն` ուղղված որակյալ և մրցակցային աշխատուժի ստեղծմանը: Այստեղ ենք մենք տեսնում մեր առաքելությունը աջակցողի դերում: Զարգանում են այն երկրները, որտեղ գնահատվում է ինտելեկտուալ կապիտալը` որպես երկրի առաջընթացի  նախապայման»,-ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Սինոփսիս Արմենիայի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը  մեծապես կնպաստի և կաջակցի Ակադեմիայի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի բարելավմանըª տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսանողներին առաջարկելով նոր մակարդակի մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ հատկապես միկրոէլեկտրոնիկայի մասնագիտացման շրջանակներում, – ընդգծել է ԵԿՏԱ ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը: – Ուսումնառության ընթացքում և պրակտիկաների ժամանակ ուսանողներին հնարավորություն կընձեռնվի կիրառել գիտելիքները և հմտությունները կրթական ծրագրի համահիմնադիր ու համահեղինակ արտադրության ներկայացուցիչների կողմից տրամադրվող իրական նախագծերի շրջանականերում, ինչը ևս կնպաստի անմիջապես ուսումնառության ավարտից հետո մասնագիտական աշխատանքը մեկնարկելուն»:

Միջոցառման ընթացքում Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գիտական խորհրդի որոշմամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանին շնորհվեց պատվավոր պրոֆեսորի կոչում:
12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25