Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ
21/07/2011 15:42
Կիսվել

ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հանրության առջև իր դռները կբացի օգոստոսի 14-ին նախատեսված մեծ տոնակատարությամբ, ինչին կնախորդեն երիտասարդությանը նվիրված երկու հագեցած երկույթներ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են կենտրոնի  Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ` նպատակ ունենալով 1000-ավոր երեխաների տրամադրել բացառիկ ուսումնական փորձառություն:

Թումոյի կրթական ծրագրում ընգրկվել են պատանիների համար գրավիչ եւ հեռանկարային չորս ոլորտներ`Թվային մեդիա, Խաղերի ստեղծում, Անիմացիա, Կայքերի մշակում:

Կենտրոնը գործելու է անվճար, սկզբնական ծրագիրը նախատեսված է 12-18 տարեկան պատանիների համար: Մասնակցության համար գրանցումը կսկսվի օգոստոսի 15-ից, ժամը` 13:00-ից, իսկ դասերը կմեկնարկեն ուսումնական տարվա հետ միասին` սեպտեմբերի 1-ից:

Կենտրոնի բացման միջոցառումները կշարունակվեն երեք օր` երեք առանձին նախաձեռնություններով, որոնք կոչված են ներգրավել առավել մեծ թվով երիտասարդների ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:

Օգոստոսի 12-ին և 13-ին Թումոյում կկայանան երիտասարդական մեծ երեկույթներ, որոնց ընթացքում կհյուրընկալվի հայկական Ռեինկարնացիա ռեգի խումբը, էլեկտրոնային երաժշտության DJ ԱՄՆ-ից, ինչպես նաև կկայանան հատուկ իրադարձություններ, որոնք առավելագույնս արտացոլում են Թումոյի գործունեությունը: Մասնավորապես, որպես խաղերի

ստեղծման և անիմացիայի եզակի կրթական կենտրոն` Թումոն կներկայացնի հատուկ մեծ խաղ շենքի ճակատամասին: Ինչպես նաև նույն ճակատին կկատարվի հատուկ Թումոյի բացման համար ստեղծված եռաչափ հոլովակի արտապատկերում (պրոյեկցիա):

Օգոստոսի 14-ին կկայանա Թումո կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Այդ օրը բացօթյա հանրային համերգով հանդես կգա հատուկ հյուր` հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Հայաստանի ավելի քան 40 դասական երաժիշտների ուղեկցությամբ Թանկյանը կկատարի գործեր Elect the Dead Symphony ալբոմից մինչև 20.000 հանդիսատեսի համար: Համերգի խմբավարն է լինելու Ավստրալիայից հատուկ հրավիրված Համիշ ՄքՔիշը (Hamish McKeich): Թանկյանի համերգի մեկնարկը կազդարարի հայկական սիրված խմբերից Դորիանսը:

Բացման բոլոր իրադարձությունների մուտքն ազատ է լինելու, Թումոն հատկապես ողջունում է երիտասարդների մասնակցությունը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11