Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
2011-ԻՆ ԵՎՍ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ «ՀԱՏԻՍ ԵՐԵՎԱՆ» ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻՆ
02/12/2010 17:35
Կիսվել

2011-ԻՆ ԵՎՍ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ «ՀԱՏԻՍ ԵՐԵՎԱՆ» ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻՆ

ՎիվաՍել–ՄՏՍ–ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացքում ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, «Հատիս Երևան» ակումբի խորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանը և ակումբի նախագահ Սուրեն Զոհրաբյանը հայտարարեցին ՎիվաՍել–ՄՏՍ–ի և «Հատիս Երևան» բասկետբոլային ակումբի միջև կնքված մեկամյա պայմանագրի, ինչպես նաև ակումբի` 2011-ի ծրագրերի մասին:

Լեգենդար «Հատիս» թիմը հաջողության մեծ ցուցանիշ ունի և հպարտության աղբյուր է ամբողջ ազգի համար: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հովանավորությունը կխրախուսի ՙՀատիս Երևան՚ բասկետբոլային ակումբին` շարունակելու անցյալի ավանդույթները, կատարելագործելու հմտությունները և հետագա խաղերի ընթացքում վերահաստատելու առաջատարի դիրքերը:

ՎիվաՍել–ՄՏՍ–ը` որպես Հայաստանի ապագայի համար հոգ տանող պատասխանատու կազմակերպություն, հավատացած է, որ այլ սպորտաձևերին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև բասկետբոլի վարկանիշը` խրախուսելով հայ երիտասարդներին և սպորտով հետաքրքրվողներին զբաղվելու պրոֆեսիոնալ սպորտով և վարելու առողջ ապրելակերպ: ՎիվաՍել–ՄՏՍ–ը ջանում է նպաստել Հայաստանում սպորտի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդները սիրեն սպորտը և զերծ մնան թմրադեղեր, ծխախոտ և ոգելից խմիչքներ օգտագործելուց:

Այս կապակցությամբ Սուրեն Զոհրաբյանն ասել է. «Հատիսի հաջող ելույթներին հաջորդած մեկ տարվա ընթացքում ավելի, քան 5000 երեխաներ և պատանիներ սկսել են զբաղվել թիմային տարբեր սպորտաձևերով, ինչը մեծ խթան է մեր ազգի առոջ ապրելակերպի համար: Երկրում կորպորատիվ պատասխանատվության բնագավառում խոշորագույն նախագծեր իրականացնող ՎիվաՍել–ՄՏՍ–ի հետ ակումբի համագործակցությունը «Հատիսի» հետագա հաջողությունների գրավականն է»:

«Այս թիմը տիրապետում է  մեծ կազմակերպվածության, ուժի, բարձր վարպետության և գեղեցիկ խաղի, իսկ ճկունությունը և հաղթելու արդարացի մղումը մոտ են Հայաստանի առաջատար բջջային օպերատորի գաղափարախոսությանը: Դուք կարող եք մրցել աշխարհի լավագույն թիմերի հետ և հաղթել: Եվ դա ոչ այն պատճառով, որ մենք ենք ակումբի հովանավորը, այլ այն, որ ամբողջ ազգը հավատում է ձեր հաղթանակին»,–ասուլիսին ներկա գտնվող թիմի անդամներին ասաց ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայաստանը կարող է հպարտանալ սպորտի բնագավառում արձանագրած բազմաթիվ հաջողություններով, իսկ մեր երկրի գործարար հատվածը պետք է ամեն կերպ աջակցի հայ մարզիկներին` կատարելության հասնելու գործում: Այսպիսով մենք հայ մարզիկներին  կարող ենք մղել հաղթանակի ձգտման և ջանք չենք խնայի աջակցելու նրանց` այդ ձգտումն իրագործելու համար»,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել–ՄՏՍ–ի և «Հատիս Երևան» ակումբի համագործակցությունն իր ներդրումը կունենա Հայաստանում թիմային ոգու բարձրացման և բասկետբոլում դրա ներուժի օգտագործման գործում: ՎիվաՍել–ՄՏՍ–ը հուսով է, որ նման նշանակալի ներդրումը Հայաստանի լեգենդ «Հատիս» կանանց բասկետբոլային թիմին կոգեշնչի պատվով ներկայացնելու մեր երկիրը միջազգային մրցաշարերում:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91