Բիզնես

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69737.69-0.01 TOPIX - 4101.96+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 23616.32+1.14 SSEC - 4041.24-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
06/07/2026  CBA:  USD - 367.47-0.32 GBP - 490.2-0.98
06/07/2026  CBA:  EURO - 419.65-1.36
06/07/2026  CBA:  GOLD - 49197+370 SILVER - 735.57+30.34
ՎՒՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՎՍՏԱՀ Է` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ Է ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ
23/11/2010 19:17
Կիսվել

ՎՒՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՎՍՏԱՀ Է` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ Է ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրենը Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի և Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ վերլուծել է իրական առաջընթաց ապահովելու հնարավոր ուղիները` հիմնված անձնական և միջազգային փորձի վրա:  

Կառավարման  մեխանիզմների ընտրությունը կարող է  որևէ կազմակերպության հաջողության  կամ ձախողման պատճառ դառնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը  կարևոր է համարում քաղաքակիրթ սպասարկումը, աշխատանքային հարաբերություններում հարգանքի դրսևորումը, գործատու-աշխատող-սպառող շփման մեջ հստակ կանոնակարգերով առաջնորդվելը: Ընկերության կորպորատիվ մշակույթը միանգամից չի ստեղծվել: Այն ձևավորվել է իրական բիզնես միջավայրում` հայկական միջավայրի և միջազգային լավագույն փորձի համադրման արդյունքում:   

ՙ"Ղեկավարի գործելաոճը պետք է կարողանա օրինակ ծառայել աշխատակիցների համար. նվիրումը, թափանցիկությունը, հարգանքը, օրենքն ու հետևողականությունը պետք է գործեն վերևից` ներքև սկզբունքով: ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքում չեն թերագնահատվում հարգանքի և պատասխանատվության վրա ձևավորված աշխատանքային և բարոյական չափանիշները: Ընկերությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրել այդ արժեքները` համոզված լինելով, որ այդօրինակ կորպորատիվ վարքագիծն անհրաժեշտ է նորարար, առաջատար և հասարակության կողմից ընդունված լինելու համար””,- արձանագրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: "Հայաստանը չունի մրցակցային շուկայում ընկերությունների կառավարման մեծ փորձ: Յուրաքանչյուր ժողովուրդ մշակել և զարգացրել է արտադրողականության սեփական մշակույթը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության ուղին մեծ ներդրում է կառավարման հայկական մշակույթի և կորպորատիվ վարքագծի հիմքերը ստեղծելու գործում: Մենք պատասխանատվություն ենք զգում հաջողության մեր դեղատոմսը ձեզ` Հայաստանի երիտասարդ սերնդին և ապագայի առաջնորդներին փոխանցելու հարցում", – կարծիք է հայտնել Ռալֆ Յիրիկյանը:

Հեռահաղորդակցության ոլորտի ապագա մասնագետները բարձր են գնահատում նոր տեխնոլոգիաների և լուծումների շնորհիվ շարժական կապի ոլորտում առաջատարի համբավ վաստակած ընկերության օրինակին ծանոթանալու իրենց ընձեռված հնարավորությունը: 

ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:

06/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
-0.32
Եվրո (EUR)
419.65
-1.36
Ռուբլի (RUR)
4.7311
-0.0275
Լարի (GEL)
139.2
-0.09
49197
+370
Արծաթ
735.57
+30.34