Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
10/11/2010 16:10
Կիսվել

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրենը Եվրոպական տարածաշրջանայինակադեմիայի ուսանողներին է ներկայացրել կառավարման մշակույթի կոնցեպցիան այնպիսին` ինչպիսին ընդունված է ՎիվաՍել-ՄՏՍ-ում:Դասախոսությանը մասնակցել է ակադեմիայի` կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավաբանական ֆակուլտետներիմագիստրատուրայի 40 ուսանող: Ուկնդիրներն առավել քան ուրախ էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձի` մասնավորապես կառավարմանառանձնահատկությունների վերաբերյալ դասախոսություն լսելու հնարավորության և, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին բազմաթիվ հարցեր  ուղղելու համար:

«Հայաստանի առաջատար բջջային օպերատոր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն բարձրորակ ցանց և ծառայություններ ապահովելու, այլև` հասարակության զարգացմանն ընդհանրապես նպաստելու առումով: Իմացեք, որ այս երկրի ապագայի բանալին ձեր ձեռքում է, և դուք եք այնձևավորելու: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեզ կփոխանցի կառավարման սեփական փորձը և ամեն կերպ կսատարի ձեր նախաձեռնությունները»,-նշել էՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ձեզանից շատերը ապագայում պատասխանատու պաշտոններ կստանձնեն, սակայն անհրաժեշտ է հիշել, որ հաջողությունը կախված է ոչ միայնգիտելիքից, այլ նաև աշխատակազմի ներսում հարաբերությունները ճիշտ հիմքի վրա դնելու ունակությունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ում մենք գտել ենք այնհիմնարար արժեքները, որոնց վրա հիմնված է մեր ամենօրյա գործունեությունը. հարգանք, թափանցիկություն, որակ, թիմային աշխատանք, հավատարմություն և պատասխանատվություն: Սրանով ենք մենք առաջնորդվում մեր ընկերության ներսում», -ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

Սա ընկերության` Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանի երկրորդ այցն էր ակադեմիա` որպես հրավիրված դասախոս: 2009 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ակադեմիայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ինչի արդյունքում ակադեմիայի հինգ ուսանողպրակտիկա է անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ում, ավելի քան 15 ուսանող մասնակցել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի դասընթացներին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկուաշխատակից դասախոսությամբ հանդես է եկել  ակադեմիայում:   

Կարիերայի զարգացման ծրագրի մեկուկես տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը մոտ 54 դասախոսություն է անցկացրել ավելիքան 4030 ուսանողի համար: Համագործակցության հուշագրեր են կնքվել ընկերության և բարձագույն կրթական մոտ 30 հաստատության միջև, 19 բաց դռների օր է կազմակերպվել Երևանի և մարզերի դպրոցների ավելի քան 380 աշակերտի համար: Ընկերության շենքում անցկացվել էՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի  ուսուցողական 4 կուրս, ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան բաժիններում պրակտիկա է անցել ավելի քան 147 ուսանող, բազմաթիվ այլ միջոցառումներ են կազմակերպվել ուսանողների համար:  

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91