Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԼԻԲԱՆԱՆԻ ԵՐԿՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳՈՐԾԱՐԱՐ ՄՈԴԵԼԸ
15/03/2011 10:53
Կիսվել

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԼԻԲԱՆԱՆԻ ԵՐԿՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳՈՐԾԱՐԱՐ ՄՈԴԵԼԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Լիբանանի երկու ամենահեղինակավոր բուհերում` Բեյրութի Հայկազյան համալսարանում և Գիտության և տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանում: Ինտերակտիվ քննարկման հիմնական թեմաները դարձան գործարար մշակույթը, արտադրողականության` ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվող մոդելը, ինչպես նաև այն ուղիները, որոնք թույլ են տալիս մասնագիտական պրակտիկա անցնողներին և կամավորներին Հայաստան այցելելու և հայաստանյան կյանքին ավելի ակտիվ ներգրավվելու միջոցով պահպանել ազգային ինքնությունը: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`  ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Գիտության և տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այս հուշագրի նպատակը բիզնեսի և կրթօջախի միջև համագործակցության հարթակ ստեղծելն է:

Գաղտնիք չէ, որ անհնար է մրցունակ լինել առանց արտադրողականության մշակույթի բարձրացման: Այն մոդելը, որը ներկայացրեց Ռալֆ Յիրիկյանը, ձևավորման երկար ճանապարհ է անցել` հաջողություն բերելով ՎիվաՍել-ՄՏՍ-ին: Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձել է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր և օրինակելի ձեռնարկություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը արտադրողականության հայաստանյան մոդելի ստեղծման և զարգացման հաջողած օրինակ է: Ցանկացած ընկերության բարձր արտադրողականությունը կարող է նպաստել շուկայում ոչ միայն այդ ընկերության, այլև երկրի մրցունակության բարձրացմանը, և հենց դա է բիզնեսի կարևորագույն առաքելությունը: Եվ իհարկե, լինելով հայկական ինքնությամբ պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամորեն ներկայացնում է հաջողության հասնելու իր գաղտնիքը և կառավարման մոդելը վաղվա առաջնորդներին` աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդներին: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայ, այդ թվում` սփյուռքահայ, ուսանողների համար կազմակերպում է մասնագիտական պրակտիկա և ուսումնական ծրագրեր` նպատակ ունենալով հաջորդ սերնդին պատրաստել դիմակայելու համաշխարհային մրցակցությանը:

Երկրի կամ կազմակերպության հաջողությունը կախված է անհատներից, որոնք կազմում են այդ երկիրը կամ կազմակերպությունը: Ահա թե ինչու ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հաջողություններ արձանագրելով, նպաստում է երկրի տնտեսական զարգացմանը` առավել նպատակային օգտագործելով ամենաթանկ ռեսուրսը` իր աշխատակիցներին, ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի անդամներին: Արդյունքներն ակնհայտ են. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին և շարժական կապի միակ օպերատորն է, որը (անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին) Երևանում կոմերցիոն-փորձնական հիմունքներով գործարկեց 4G/LTE ցանցը` Հայաստանը դարձնելով 4G գործարկած հեռահաղորդակցության ոլորտում առաջատար և գրավիչ հեռահաղորդակցական ենթակառուցվածք ունեցող տասը երկրներից մեկը: Ավելին, առաջին անգամ աշխարհում գործարկվեցին նաև 4G տեխնոլոգիայի հիման վրա մատուցվող ռոումինգ ծառայություններ: Փորձարկման ժամանակ ցանցի տեսական թողունակությունը կազմեց ներբեռնման դեպքում` 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` 50 Մբիթ/վրկ: Եվ նորից առաջին անգամ Հայաստանում (ս.թ. մարտի 2-ին) ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկեց HSPA+ ցանցը, որն ապահովում է ներբեռնման մինչև 21.6 Մբիթ/վրկ արագություն:

«Հայաստանի ամենաարժեքավոր ռեսուրսը մարդիկ են: Աշխարհով մեկ սփռված հայերը պետք է հնարավորություն ստանան կիրառելու իրենց շնորքը մասնագիտական միջավայրում` համատեղ ուժերով նպաստելով երկրի բարօրությանը: Հայաստանյան ընկերություններից մեկը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տարբեր երկրներում բնակվող հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ներգրավվելու ընկերության իրական աշխատանքային միջավայրում և դառնալու պրոֆեսիոնալ»: 

«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի մյուս ընկերություններին նույնպես աջակցելու երիտասարդներին` հաղթահարելու տեսական և գործնական գիտելիքների միջև բացը և դառնալու իսկական մասնագետներ», – ուսանողներին դիմելով` ասաց Ռալֆ Յիրիկյանը: «Այսօր, երբ տեխնոլոգիները զարգանում են սրընթաց արագությամբ, գիտելիքների տիրապետող երկրները համաշխարհային շուկայում ունեն ակնհայտ մրցակցային առավելություններ: Նման պայմաններում, ուսանողների հետ գործնական հմտությունները կիսելու առումով, համագործակցությունը բիզնեսի և կրթական հաստատությունների հետ առանցքային է»,-ավելացրեց պարոն Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը անդրադարձավ նաև ընկերության հիմնարար արժեքներին, որոնք կարևոր դեր են խաղում ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի անդամների շրջանում ընդհանուր արժեքների ձևավորման շնորհիվ ընկերության ընդհանուր արդյունավետության բարձրացման գործում: «Անհնար է հասնել բարձր արտադրողականության առանց փոխելու բիզնես-մշակույթը: Արտադրողականության բարձրացումը հնարավոր է միայն երբ որակը, թիմային աշխատանքը, նորարարությունը, հավատարմությունը, տեր լինելու վճռականությունը և ավելի մեծ ջանասիրությամբ աշխատելու պատրաստակամությունը աշխատակիցների համար դառնում են նորմեր»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, անդրադառնալով արդյունավետ մենեջերների դերի կարևորությանը, ավելացնելով, որ վերջիններս պետք է կարողանան փոփոխությունները նախաձեռնել ամենաբարձր մակարդակից մինչև ստորին օղակներ և օրինակ ծառայել այդ հարցում` դրանով իսկ նպաստելով արտադրողականության բարձրացմանը աշխատակիցների շրջանում: 

Կառավարման արդյունավետ մշակույթը ենթադրում է գործընթացների շարունակական նորարարություններ, այդ թվում` կառավարման հարցում: Իսկական առաջնորդը պետք է բաց լինի նոր գաղափարների առջև` կազմակերպության որ մակարդակում էլ որ դրանք չծնվեն: Որպես առաջնորդ, ձեր պատասխանատվություններից պետք է լինի այնպիսի ուղիների ձևավորումը, որոնց կհետևեն ձեր աշխատողները` սեփական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Ուսանողության հետ քննարկվեց նաև կորպորատիվ պատասխանատվության գաղափարը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում դարձավ կորպորատիվ պատասխանատվության (ԿՊ) գաղափարախոսությունը որդեգրած առաջին կազմակերպությունը` այս մոտեցումը դնելով իր ամենօրյա գործունեության հիմքում և օրինակ ծառայելով Հայաստանի մյուս խոշոր հարկատու կազմակերպությունների համար: ԿՊ-ն առնչվում է գրեթե բոլոր ոլորտներին` լինի մշակույթ, գիտություն, կրթություն, սպորտ, շրջակա միջավայրի պահպանություն, թե` մանուկների առողջություն: Կորպորատիվ պատասխանատվությունն է, որ կամուրջ է դառնում Հայաստանի և Սփյուռքի միջև: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է տարածել բիզնեսի կառավարման` կորպորատիվ պատասխանատվության վրա հիմնված նոր մշակույթ, որը կծառայի հասարակությանը: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ հայերը կարող են դիմակայել ժամանակի մարտահրավերներին` մինևույն ժամանակ մնալով հայ և պահպանելով սեփական ինքնությունը, արժեքները և սերը Հայրենիքի հանդեպ»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: «Մենք հաջողության հասանք, որովհետև հավատացինք: Ես ուզում եմ հաջողության հասնելու հավատը տեսնել նաև այստեղ նստած երիտասարդների աչքերում: Հավատացնում եմ, ոչինչ չի կարող համեմատվել նպատակներին հասնելու զգացողության հետ, երբ այդ ձեռքբերումները նպաստում են Հայրենիքի բարօրությանը»,-ավելացրեց Յիրիկյանը: 

Ամփոփելով դասախոսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ասաց. «Այսուհետ աշխարհի անկյուններով սփռված յուրաքանչյուր հայ տուն ունի ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ-ի, որի դռները բաց են մեր հայրենակիցների համար, որպեսզի նրանք է՛լ ավելի հպարտանան իրենց Հայրենիքով: Մեր ձեռքբերումները մենք նվիրում ենք յուրաքանչյուր հայի, ուր էլ որ նա լինի»:

Ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս յուրաքանչյուր համալսարանից հինգ ուսանող Հայաստան այցելելու և ՎիվաՍել-ՄՏՍ-ում մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն կստանա` ծանոթանալու ընկերության ամենօրյա գործունեությանը և այն հիմնական հմտություններին, որոնք անհրաժեշտ են ընկերության տարբեր ստորաբաժանումներում աշխատելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջությամբ կհոգա ուսանողների ճանապարհային և Երևանում կեցության ծախսերը: Ուսանողները նաև կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր: Սփյուռքից ժամանած ուսանողներին այս ճամփորդությունը կընձեռի տեղի բնակչության ամենատարբեր շերտերի հետ ծանոթանալու բացառիկ հնարավորություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները Սփյուռքից ժամանած իրենց հայրենակիցներին կներկայացնեն հայաստանյան կյանքը: Այս ուսանողների համար, ինչպես ակնկալվում է, այս այցելությունը կդառնա ուսանողական կյանքի ամենավառ դրվագը և ողջ կյանքի ամենահիշարժան պահերից մեկը:
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69