Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
27/12/2010 14:45
Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ այսօր Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ և հանդիպել ընկերության գլավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի ուղեկցությամբ, դեսպանը շրջել է ընկերության գործառնական կենտրոններում և ծանոթացել աշխատակիցների հետ: Պրն. Յիրիկյանը ներկայացրել է ընկերության 2010 թվականի ձեռքբերումները և հաջորդ տարվա ծրագրերը:

Ընկերությունում կայացած հատուկ արարողության ընթացքում, դեսպան Կովալենկոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության կառավարական` Վալերի Բրյուսովի անվան մեդալ` հումանիտար և մշակութային ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման գործում Ռալֆ Յիրիկյանի ունեցած ներդրման համար:  

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին` 2005-ին մեկնարկած գործունեությունից մինչ օրս կորպորատիվ խորհրդանիշ դառնալու հարցում անձնական բացառիկ ներդրման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնորեն ճանաչվել է որպես արդյունավետության և կորպորատիվ կառավարման, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում առաջնորդության և հայաստանյան տնտեսության մեջ բացառիկ ներդրման գործում օրինակելի ընկերություն:

Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար առաջարկել է նորարարական լուծումներ, մատչելի և որակյալ ծառայություններ, որոնք հանդիսանում են ընկերության մրցակցային առավելությունը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնտեսական գործունեությունը և մշակույթի, սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, համայնքային ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի պահպանման հարցում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եղել և մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության ռազմավարության հիմքում: Դրա արդյունքում է նաև, որ Հայաստանյան գործարար միջավայրում առաջատար բջջային օպերատորը  կարճ ժամանակահատվածում առաջնորդվել է  բիզնեսի կառավարման արդյունավետ մոդելով և հայաստանյան կառավարման մշակույթ ներմուծել կառավարման որակապես նոր մշակույթ: 

Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունները երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ Հայաստանում  գործող  և մեծ հաջողության հասած ընկերության ավագույն օրինակն է:
09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45