Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
VIVACELL-Ը ՆՈՐ ԱՆՈՒՆՈՎ` VIVACELL-MTC
05/09/2008 11:02
Կիսվել

VIVACELL-Ը ՆՈՐ ԱՆՈՒՆՈՎ` VIVACELL-MTC

Բաժանորդի կարիքներին արձագանքումը համարելով իրգործունեության առանցքային նպատակը` ՎիվաՍելն իր ջանքերն է միավորում ԱՊՀ-ի առաջատար օպերատոր ՄՏՍ-ի հետ` իր բաժանորդներին առաջարկելով միջազգային հարուստ փորձի վրա հիմնված և տեղայնացված լուծումներ, որոնք լավագույնս համապատասխանում են հայաստանյան շուկայի առանձնահատկություններին: 

Այսօր Երևանի կենտրոնում` Ամիրյան 3 հասցեում, մեկնարկեց ընկերության ևս մեկ սպասարկման կենտրոն: Նորաբաց սպասարկման կենտրոնըգործելու է շուրջօրյա ռեժիմով և առանց հանգստյան օրերի: Շուրջօրյա բաժանորդային սպասարկման շնորհիվ, ՎիվաՍել – ՄՏՍ-ի նորաբաց սպասարկման կենտրոնը զգալիորեն կնպաստի, որպեսզի ընկերության ծառայություններն ավելի հասանելի դառնան բաժանորդների համար: Նորաբաց սպասարկման կենտրոնի հետ միասին, ՎիվաՍել – ՄՏՍ-ի` Հայաստանով մեկգործող սպասարկման կենտրոնների ընդհանուր թիվն այժմ կազմում է 71:

Ամիրյան փողոցումգտնվող սպասարկման կենտրոնի բացման արարողությամբ նշանավորվեց ՎիվաՍելի նոր սերնդի սպասարկման կենտրոնների մեկնարկը, որոնքգործելու են շուրջօրյա ռեժիմով և առանց հանգստյան օրերի և ունեն 1 ժամում 140 բաժանորդ սպասարկելու հզորություն: Բացման ժապավենը կտրելուց հետո, ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալ‎‎‎‎‎‎ֆ Յիրիկյանն ասաց. ՙՎիվաՍել – ՄՏՍ-ը հոգ է տանում բաժանորդի մասին, քանի որ բաժանորդը մշտապեսգտնվում է իր ուշադրության կենտրոնում: Որքան շատ բաժանորդներ են միանում մեր ընտանիքին, այնքան մեծանում է նրանց նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու մեր պատասխանատվությունը: Հետևաբար` ՎիվաՍել – ՄՏՍ-ը սկսում է մատուցել շուրջօրյա և առանց հանգստյան օրերի սպասարկում` բաժանորդների համար իր ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու նպատակով: ՎիվաՍելը մշտապես հետամուտ է եղել իրականացնելու որակյալ բաժանորդային սպասարկում` միաժամանակ շուկայում հանդեսգալով իր տեսակի մեջ լավագույն ծառայություններով՚:

Շուրջօրյա ռեժիմով և առանց հանգստյան օրերի աշխատող նորաբաց սպասարկման կենտրոնն ավելի հարմարավետ է դարձնում ՎիվաՍել – ՄՏՍ-ի բաժանորդների` ընկերության ծառայություններից օգտվելը. այժմ բաժանորդները շաբաթվա ցանկացած օր և օրվա ցանկացած ժամանակ` ցերեկ թեգիշեր, կարող են այցելել սպասարկման կենտրոն, որտեղ հասանելի է ՎիվաՍել – ՄՏՍ-ի ծառայությւնների ամբողջ տեսականին` միջազգային ռոումինգ, հետվճարային և կանխավճարային փաթեթներ` համապատասխան սակագնային պլաններով, վճարումների կատարում, տարբեր արժողությամբ վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, GPRS, կորպորատիվ փաթեթներ, հաշվի մանրամասեցում և այլն, ինչպես նաև կարող են ստանալ անհրաժեշտ աջակցություն պրո‎ֆեսիոնալ անձնակազմից:

Նպատակադրվելով ապահովել իր առավելագույն ներկայությունն ամբողջ Հայաստանով մեկ, ՙՎիվաՍել – ՄՏՍ-ը հանդես եկավ մեկ այլ նորարարական լուծումով` կապված իր շարժական սպասարկման կենտրոնների հետ, որոնց թիվը վերջին շրջանում զգալիորեն ավելացել է: Շարժական սպասարկման կենտրոնները շարժվում են մեկ տարածաշրջանից մյուսը` ժամանակավորապես տեղակայվելով այն բնակավայրերում, որտեղ տվյալ ժամանակահատվածում զգացվում է ՎիվաՍելի ծառայությունների մեծ պահանջարկ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական սպասարկման կենտրոններն առաջարկում են ծառայությունների միևնույն տեսականին, որն առկա է ընկերության սովորական սպասարկման կենտրոններում:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52