Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ  «ՄԱՐՏՈՒՆԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ
08/10/2010 14:43
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ «ՄԱՐՏՈՒՆԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ

Մասնաճյուղային ցանցի կատարելագործման և արդիականացման գործընթացը  լավագույնս արտացոլում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ձգտումը դառնալ էլ ավելի մոտ, հասկանալի և հասանելի իր հաճախորդների համար, տրամադրել ինչպես իր այցելուներին, այնպես էլ մասնաճյուղերի աշխատակիցներին  առավելագույն հարմարավետություն և հնարավորություններ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից «Բիզնես 24»-ին  տեղեկացնում են, որ 2010թ. Մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրին համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը փոխեց «Մարտունի» մասնաճյուղի գործունեության հասցեն` տեղափոխվելով նոր մասնաշենք: Սույն թվականի հոկտեմբերի 4-ին մասնաճյուղը գործելու է ք. Մարտունի, Մյասնիկյան փող. 33 հասցեում: Նոր մասնաշենքում անց են կացվել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին և ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին: Մասնաճյուղը նաև սարքավորված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով: «Մարտունի» մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները ստացել են ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն:

«Մարտունի» մասնաճյուղում ամսեկան սպասարկվում են մոտ 1500 մոտ հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություներ և առևտրային ձեռնարկություներ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և քաղաքացիներ:  Մասնաճյուղը քաղաքի բնակչությանն է տրամադրում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ`հաշվի բացումից և բանկային հաշվի սպասարկումից մինչև վարկերի տրամադրում:

Մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրի սահմաններում նախատեսվում է մինչև 2010թ. ավարտը իրականացնել «Նոյեմբերյան», «Բյուրեղավան», Թիվ 76 (ք. Հրազդան) մասնաճյուղերի գործունեության հասցեափոխություն և վերանորոգման աշխատանքներ «Ապարան» մասնաճյուղում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02