Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿՆ ԻՋԵՑՐԵԼ Է ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
17/11/2010 14:08
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿՆ ԻՋԵՑՐԵԼ Է ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման համար ՀՀ դրամով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի 3-4% իջեցման մասին:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի Գովազդի և հասարակության հետ կապերի բաժնից` 2010թ. նոյեմբերի 15-ից 2011թ. մարտի 1-ը բանկը տրամադրում է վարկեր փոքր բիզնեսի համար տարեկան 14% տոկոսադրույքով, եթե վարկառուն գրանցված է կամ նրա բիզնեսի հիմնական գործունեությունը ծավալվում է ք. Երևանում, իսկ 13% այն վարկառուների համար, որոնք գրանցված են կամ բիզնես գործունեությունը ծավալումն են ՀՀ մարզերում:   Վարկերը տրամադրվում են մինչև 5 տարի ժամկետով, 4 -60 մլն ՀՀ դրամ գումարի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն այս կապակցության նշել է. «Բանկը հերթական քայլն է կատարում փոքր բիզնեսի վարկավորման պայմանների բարելավման ուղղությամբ` միևնույն ժամանակ կարևորելով մարզերում բիզնեսի զարգացման խթանումը: Մեր հաճախորդների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ բիզնեսի զարգացման համար` զերծ պահելով արտարժույթային ռիսկերից, հնարավորություն տալով ունենալ երկարաժամկետ և բավական մատչելի ռեսուրսներ»:

ՎՏԲ-Հայաստան բանկը իրականացնում է փոքր բիզնեսի վարկավորում Հայաստանում ամենամեծ մասնաճյուղային ցանցի միջոցով: Բանկի չափանիշներով փոքր բիզնեսի հաճախորդ են համարվում ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնց գործունեության տարեկան հասույթը չի գերազանցում 1 մլրդ ՀՀ  դրամը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում- 68 մասնաճյուղ:  

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6