Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2010Թ. 9 ԱՄՍՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
23/11/2010 13:50
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2010Թ. 9 ԱՄՍՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն հրապարակել է 2010թ.  սեպտեմբերի 30-ի դրությամբ 9 ամիսների ֆինանսական արդյունքները` Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան:  Այսպես, այս ինն ամիսների արդյունքներով բանկի զուտ եկամուտը կազմել է 3,190 մլն. ՀՀ դրամ, հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 50,954 մլն. ՀՀ դրամ:

Այս նույն ժամանակահատվածի կտրվածքով ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 2009թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 38,3%-ով և կազմել է 31,330 մլն. ՀՀ դրամ: Հիմնական գործունեության եկամուտը հասել է 7,557 մլն. ՀՀ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ ավելանալով 43.3%-ով, իսկ   կապիտալի (ROE)  և ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները համապատասխանաբար կազմել են 16,1% և 3,7%:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից` զուտ եկամտով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում:

Ֆիզիկական անձանց միջոցները ավելացել են 38,3%-ով 2010թ. տարեսկզբի համեմատությամբ` հասնելով 31,330 մլն. ՀՀ դրամի: Ֆիզիկական անձանց վարկային փաթեթը ավելացել է 23,8 %-ով` կազմելով 29,527 մլն. ՀՀ դրամ:  

2010թ.-ին բանկն իր ծառայություններն է մատուցել ավելի քան 236 հազար ֆիզիկական անձանց և մոտ 5 հազար իրավաբանական անձանց` փոքր, միջին և խոշոր բիզնեսիներկայացուցիչներին: 

2010թ. սկզբից բանկի կողմից թողարկված վճարային քարտերի քանակը ավելացել է 39%-ով` հասնելով 88 000: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների քանակը կազմում է 58 հատ, իսկ POS-տերմինալների քանակը գրեթե կրկնապատկվել է մինչև 382:

Ընդհանուր առմամբ 30.09.2010թ. բանկի մասնաբաժինը շուկայում կազմել է  8.2% վարկերի գծով և 7.05% ավանդների գծով:  

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովի խողսքերով. «2010թ. 9 ամիսների գործունեության արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշները, ավելացրել է ֆիզիկական անձանց վարկային և ավանդային փաթեթները: ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս մեկ անգամ հաստատեց իր աճի տեմպով հայկական շուկայում առաջատարներից մեկի կարգավիճակը: Մեր նպատակն է բիզնես ցուցանիշներով ամրապնդել մեր դիրքերը Հայաստանի բանկերի առաջին եռյակում և ամբողջովին իրականացնել հաստատված բիզնես ռազմավարության ծրագիրը»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գործում է 2004 թվականից;  2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի մոտ 762 աշխատակից:

 

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6