Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ  «ՄԱՐՏՈՒՆԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ
27/10/2010 20:59
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ «ՄԱՐՏՈՒՆԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի կատարելագործման և արդիականացման գործընթացը: ՎՏԲ-Հայաստան Բանկը մշըապես ձգտում է դառնալ էլ ավելի մոտ, հասկանալի և հասանելի իր հաճախորդների համար, տրամադրել ինչպես իր այցելուներին, այնպես էլ մասնաճյուղերի աշխատակիցներին  առավելագույն հարմարավետություն և հնարավորություններ:

2010թ. հոկտեմբերի 27-ին Մարտունի քաղաքում (Մյասնիկյան 33 հասցեում) տեղի ունեցավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  «Մարտունի» մասնաճյուղի բացման շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը:

«Մարտունի» մասնաճյուղի շնորհանդեսը այս տարվա աշնան ընթացքում բանկի կողմից կազմակերպվող առաջին պաշտոնական նորաբնակությունն է: Մինչև 2010թ. վերջը նմանատիպ շնորհանդեսներ նախատեսվոմ է անց կացնել «Ապարան», «Նոյեմբերյան», «Բյուրեղավան» և Թիվ 76 (ք. Հրազդան) մասնաճյուղերում:

«Մարտունի» մասնաճյուղը տրամադրում է բացառիկ բանկային ծառայությունների լայն սպեկտր ոչ միայն Մարտունի քաղաքի բնակիչներին և կազմակերպություններին, այլև մարզային մասշտաբով բանկային ծառայություններ սպառողներին: 

Մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրին համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը փոխեց «Մարտունի» մասնաճյուղի գործունեության հասցեն` տեղափոխվելով նոր մասնաշենք: Նոր մասնաշենքում անց են կացվել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին և ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին: Մասնաճյուղը նաև սարքավորված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով: «Մարտունի» մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները ստացել են ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն:

«Մարտունի» մասնաճյուղում ամսեկան սպասարկվում են մոտ 1500  հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություններ և առևտրային ձեռնարկություններ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձինք:

2010թ. սեպտմեբերի ավարտին Մարտունի մասնաճյուղի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 430 մլն. ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդային պորտֆելը` 136 մլն. ՀՀ դրամ:

«Մարտունի» մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՎՏԲ Հայաստան Բանկի ղեկավարությունը, ի դեմս Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի, Մարտունի քաղաքի քաղաքապետ  Բագրատ Հարությունյանը, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներ, Բանկի դեպարտամենտների տնօրեններ և վարչության պետեր, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնեսի բնագավառի, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ: 

Շնորհանդեսի ժամանակ Բանկի և քաղաքի ղեկավարները հանդես եկան շնորհավորական խոսքերով, իսկ  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը հանդիսավոր պայմաններում «Մարտունի» մասնաճյուղի հինգ լավագույն հաճախորդներին հանձնեց պատվոգրեր` «ՎՏԲ Հայաստան Բանկի տարածքային ստորաբաժանումների հետ փոխշահավետ, երկարատև, գրագետ և անբասիր համագործակցության արդյունքում` բիզնեսի և տնտեսության զարգացման գործում ակնհայտ հաջողության հասնելու համար», իսկ «Առաքելություն Հայաստան» Բարեգործական Հասարակական Կազմակերպության Մարտունու ներկայացուցչությանը   հանձնեց նվեր հեռուստացույց ծերերի համար:

Միջոցառման եզրափակիչ մասում Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, պատվավոր հյուրերին,  «Մարտունի» մասնաճյուղի հաճախորդներին և աշխատակիցներին, ցանկանալով նրանց առողջություն,  հաջողություններ, արդյունավետ աշխատանք և նոր նվաճումներ բիզնեսում, բարգավաճում և փոխշահավետ համագործակցություն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ, որոնցից 59–ը վերանորոգված են: 

30.09.2010թ. դրությամբ բոլոր մասնսաճյուղերի վարկային պորտֆելը մանրածախի մասով կազմել է 34 մլրդ. ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ընդհանուր ներգրավված միջոցները` 36 մլրդ. ՀՀ դրամ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52