Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՎԶԵԲ-ԻՑ ՍՏԱՑԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՏՐԱՆՇԸ`  2,5 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ
30/06/2010 12:31
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՎԶԵԲ-ԻՑ ՍՏԱՑԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՏՐԱՆՇԸ` 2,5 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ

 «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ստացել է հերթական տրանշը 2,5 մլն. ԱՄՆ դոլլար գումարի չափով` ՀՀ-ում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար:

ՎՏԲ-Հայաստան բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն` Ա. Խաչատրյան,-«2009թ. ՎԶԵԲ-ի հետ վարկի տրամադրման վերաբերյալ պայմանագրի ստորագորումից հետո սա երկրորդ տրանշն է, որի միջոցները ուղղված են լինելու միկրո և փոքր բիզնեսի զարգացման շարունակմանը: Միկրո և փոքր ձեռնարկությունները զարգացող տնտեսության հիմքն են: Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է ՄՓՁ ֆինանսավորման զգալի չբավարարված պահանջարկ:

Ծրագրի շրջանակներում ցանկանում ենք ընդլայնել թե Երևան քաղաքի և թե երկրի գյուղական շրջանների, միկրո և փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը: Միջոցների հիմնական ուղղվածությունը պետք է լինի փոքրածավալ և կարճաժամկետ` մինչև 3 տարի, վարկավորումը` սկսած տարեկան 12%  դրույքաչափից:

Վստահ եմ, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայն ցանցը և աշխատակիցների հմուտ և արհեստավարժ մոտեցումը հիմք կհանդիսանան ծրագրի բարեհաջող իրագործման համար:»

2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ տրամադրեց վարկ երեք տրանշով 10 մլն. ԱՄԴ դոլլար գումարի չափով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար:

Հայաստանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին 10  մլն. եվրո բաժնեմասով:  ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը, որը 52 ծրագերի իրականացման միջոցով ներդրել է 202 մլն. եվրո:

ՎԶԵԲ-ը նպատակաուղղված է ՄՓՁ սեկտորի զարգացմանը այն երկրներում, որտեղ այն գործում է: Փոքր բիզնեսով զբաղվող նրա խումբը կառավարում է ՄՓՁ ֆինանսավորման ծրագրերը 15 երկրնեորւմ ո և ունի մեծ փորձառություն ՄՓՁ վարկավորման համակարգի ձևովորման բնագավառում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

2010թ. մարտի 31-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմում են 125,6 մլրդ դրամ, պարտավորությունները-99,8 մլրդ. դրամ, ընդհանուր կապիտալը- 25,8 մլրդ. դրամ, կանոնադրական կապիտալ- 13,9 մլրդ. դրամ, վարկային պորտֆելը- 82,5 մլրդ. դրամ, ներգրավված միջոցների ծավալ- 99,7 մլրդ. դրամ, զուտ եկամուտ- 670 մլն. դրամ: 

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02