Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ ՎԶԵԲ-ԻՑ ՍՏԱՑԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՏՐԱՆՇԸ`  5 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ
21/12/2010 10:53
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ ՎԶԵԲ-ԻՑ ՍՏԱՑԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՏՐԱՆՇԸ` 5 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստացավ հերթական տրանշը 5 մլն. ԱՄՆ դոլար գումարի չափով` ՀՀ-ում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանն այս կապակցությամբ նշել է. «2009թ. ՎԶԵԲ-ի հետ վարկի տրամադրման վերաբերյալ պայմանագրի ստորագորումից հետո սա երրորդ տրանշն է, որի միջոցները ուղղված են լինելու միկրո և փոքր բիզնեսի զարգացման շարունակմանը: Ծրագրի շրջանակներում մենք ցանկանում ենք ընդլայնել թե Երևան քաղաքի և թե երկրի գյուղական շրջանների միկրո և փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը: Տվյալ ծրագիրը հնարավորություն է ընձեռում  Հայաստանի ՄՓՁ սեկտորի վարկունակ վարկառուներին օգտվել ֆինանսավորման հուսալի աղբյուրներից` սկսած տարեկան 12% դրույքաչափից մինչև 5 տարի մարման ժամկետով: Վստահ եմ, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայն ցանցը և աշխատակիցների հմուտ և արհեստավարժ մոտեցումը հիմք կհանդիսանան ծրագրի բարեհաջող իրագործման համար»:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժինից`  2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ տրամադրեց վարկ երեք տրանշով 10 մլն. ԱՄՆ դոլլար գումարի չափով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար:

Հայաստանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին 10  մլն. եվրո բաժնեմասով:  ՎԶԵԲ-ըհանդիսանում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը, որը 52 ծրագրերի իրականացման միջոցով ներդրել է 202 մլն. եվրո:

ՎԶԵԲ-ը նպատակաուղղված է ՄՓՁ սեկտորի զարգացմանը այն երկրներում, որտեղ այն գործում է: Փոքր բիզնեսով զբաղվող նրա խումբըկառավարում է ՄՓՁ ֆինանսավորման ծրագրերը 15 երկրներում և ունի մեծ փորձառություն ՄՓՁ վարկավորման համակարգի ձևավորմանբնագավառում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջշարքովմշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղայինցանցը ողջերկրում-68 մասնաճյուղ: 

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37