Կրիպտո

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ripple-ը քննադատում է SEC-ին կրիպտոն սնանկացման միջոցով տապալելու փորձի համար. Կրիպտո` ByBit-ի հետ
15/06/2022 11:36
Կիսվել

Ripple-ը քննադատում է SEC-ին կրիպտոն սնանկացման միջոցով տապալելու փորձի համար. Կրիպտո` ByBit-ի հետ

Ripple-ի գլխավոր խորհրդական Ստյուարդ Ալդերոտին քննադատել է Միացյալ Նահանգների Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) սեփական կարգավորման ազդեցության շրջանակն ընդլայնելու նպատակով՝  կրիպտո նորարարությունը ԱՄՆ-ում «հալածելու, տապալելու և սնանկացման տանելու» համար։

Ripple Labs-ը SEC-ի հետ իրավական պայքարի մեջ է մտել 2020թ.-ի դեկտեմբերից, երբ արժեթղթերի կարգավորող մարմինը հայց ներկայացրեց՝ պնդելով, որ Ripple-ի ղեկավարները օգտագործել են Ripple (XRP) թոքեններ՝ դեռևս 2013թ․-ից սկսած, ընկերության համար միջոցներ հայթայթելու համար՝ պնդելով, որ այն չգրանցված արժեթուղթ էր այդ շրջանում։

Ripple-ը հակադարձեց՝ պնդելով, որ SEC-ի Կորպորատիվ ֆինանսների այն ժամանակվա տնօրեն Ռոբերտ Հինմանի 2018թ․-ի ելույթն էթիրիումը (ETH), բիթքոյինը (BTC) և առընթեր XRP-ն դասակարգել է ոչ անվտանգ՝ «բավարար ապակենտրոնացված լինելու պատճառով»։

Ripple-ը պնդում էր, որ ելույթը հակասում է Ripple-ի և XRP թոքենի դեմ SEC-ի պնդումներին, սակայն SEC-ը հակադարձեց փաստարկին՝ պնդելով, որ ելույթը տնօրենի անձնական տեսակետն էր, այլ ոչ հանձնաժողովի պաշտոնական տեսակետը: Այս նրբերանգը եղել է Ripple-ն ընդդեմ SEC-ի հայցի ամենաառանցքային կողմերից մեկը:

«Չնայած հերքումներին, որ ելույթը Հինմանի անձնական կարծիքն էր և «ոչ միանշանակ հանձնաժողովի կարծիքը», շուկան Հինմանի ելույթը որպես փաստարկ ընդունեց», – գրել է Ալդերոտին:

«Ripple-ի համար Հինմանի ելույթը հաստատեց այն եզրահանգումը, որ XRP-ն՝ կրիպտոարժույթ, որը գոյություն ունի բաց, ապակենտրոնացված բլոկչեյն մատյանում, ապրանք է և/կամ վիրտուալ արժույթ, միայն ոչ արժեթուղթ», – հավելեց նա:

Ալդերոտին ասաց, որ ելույթը մարմնավորում էր SEC-ի կանխամտածված դավը կրիպտոյի կարգավորման ճանապարհին․

«Այստեղ՝ ԱՄՆ-ում, Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) միտումնավոր պղտորել է կրիպտոյի կարգավորման ուղիները […] Կրիպտոյի իրական ներուժն իրացնելու համար մենք պետք է վերջապես մաքրենք այս կարգավորիչ տիղմը»:

Հունիսի 8-ին Washington Post-ի միջոցառման ժամանակ Միացյալ Նահանգների սենատոր Քիրսթեն Գիլիբրանդը համաձայնեց, որ կրիպտոարժույթների մեծ մասը, հավանաբար, դասակարգվելու են որպես արժեթղթեր Howey Test-ի ներքո, բացառությամբ բիթքոյինի և էթիրիումի:

Ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովի (CTFC) նախագահ Ռոստին Բեհնամը մի փոքր այլ տեսակետ ունի՝ ասելով, որ թեև կան «հավանաբար հարյուրավոր» քոյիններ, որոնք կրկնօրինակում են արժեքավոր քոյինները, սակայն կան նաև բազմաթիվ հումքային քոյիններ, ինչպիսիք են՝ BTC-ն և ETH-ը, որոնք կկարգավորվեն իրենց հանձնաժողովի կողմից։

Ակնկալվում է, որ Ripple-ի և SEC-ի միջև դատական ​​վեճը նախադեպ կստեղծի կրիպտոարժույթների, մասնավորապես՝ ալտքոյինների նկատմամբ ԱՄՆ արժեթղթերի և ապրանքների մասին օրենքների համաձայն:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58