Կրիպտո

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Մետատիեզերքը մինչև 2030 թվականը 5 տրիլիոն դոլար կարժենա – McKinsey. Կրիպտո՝ Bybit-ի հետ
17/06/2022 18:07
Կիսվել

Մետատիեզերքը մինչև 2030 թվականը 5 տրիլիոն դոլար կարժենա – McKinsey. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Համաշխարհային McKinsey գլոբալ խորհրդատվական ընկերության նոր զեկույցը ցույց է տվել, որ մետատիեզերքը մինչև 2030 թվականը կարժենա 5 տրիլիոն դոլար։

Ըստ միջազգային խորհրդատվական McKinsey & Company ընկերության նոր զեկույցի՝ մետատիեզերքի վրա համաշխարհային ծախսերը կարող են հասնել 5 տրիլիոն դոլարի մինչև 2030 թվականը:

Երեկ հրապարակված 77-էջանոց զեկույցը, որը վերնագրված է «Արժեքի ստեղծում մետատիեզերքում», վերլուծել է ադապտացիայի առկա միտումները և ներկայացրել լրացուցիչ տվյալներ՝ երկու գլոբալ հարցումներից ելնելով. մեկը հավաքել է տվյալներ 11 երկրներից 3105 սպառողներից, մինչդեռ մյուսը հարցում է անցկացրել 10 տարբեր երկրներից, 15 ոլորտների 448 ընկերությունների մի շարք ղեկավարների շրջանում։

McKinsey-ն օգտագործել է այս տվյալները, որպեսզի կանխատեսի սպառողների վարքագծի ապագան մետատիեզերքում, որն, ամենայն հավանականությամբ, կբաժանվի հինգ հիմնական գործողությունների՝ խաղեր, սոցիալականացում, ֆիթնես, առևտուր և հեռավար ուսուցում։

McKinsey-ն պարզել է, որ հարցված բոլոր սպառողների գրեթե 60%-ը նախընտրում են առնվազն մեկ գործողություն վիրտուալ աշխարհում՝ համեմատած դրա ֆիզիկական այլընտրանքի հետ, և սպառողների 79%-ը, որոնք արդեն ակտիվ են մետատիեզերքում, արդեն գնում են կատարել։

Էլեկտրոնային առևտուրը մետատիեզերքում կլինի հիմնական եկամտի աղբյուրը, McKinsey-ն կանխատեսում է, որ այն մինչև 2030 թվականը կկազմի բոլոր ծախսերով հանդերձ՝ 2 տրիլիոն դոլարից մինչև 2.6 տրիլիոն դոլար։ Վիրտուալ գովազդը կլինի մյուս խոշոր ոլորտը, որի հետ կապված եկամուտը սպասվում է, որ կհասնի 144 միլիարդ դոլարից մինչև 206 միլիարդ դոլար։

Հակառակ կրիպտոշուկայի ներկայիս վատատեսությանը, զեկույցը ընդգծում է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ավելի քան 120 միլիարդ դոլար արդեն ներդրվել է մետատիեզերքի հիմքով տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների մեջ, որը ավելի քան կրկնապատիկ ավելի է՝ 2021-ի ընթացքում մետատիեզերքի տեխնոլոգիաների մեջ ներդրված 57 միլիարդ դոլարից։

Բլոգի հարակից գրառման մեջ զեկույցի առաջատար հեղինակները և McKinsey-ի ավագ գործընկերները՝ Լարեինա Յին և էրիք Հազանը, հավելյալ մեկնաբանություններ են թողել իրենց զեկույցի մեջ։

Bybit

«Ոգևորողն այն է, որ մետատիեզերքը, ինչպես և համացանցը, հաջորդ հարթակն է, որտեղ մենք կարող ենք աշխատել, ապրել, կապ հաստատել և համագործակցել»։

Խոսելով ղեկավարների արձագանքի մասին՝ Յին ավելացրել է. «Գործադիրները հաճախ այնքան էլ համաձայն չեն, բայց մեր հետազոտությունը ցույց տվեց, որ նրանք ճնշող մեծամասնությամբ համաձայն են մի բանի հետ. նրանց 95%-ը հավատում է, որ մետատիեզերքը դրական ազդեցություն կունենա նրանց ոլորտի վրա»։

Զեկույցում նաև ասվում է, որ գործադիրների 25%-ը ասել է, որ նրանք ակնկալում են, որ մետատիեզերքը կխթանի իրենց կազմակերպության մարժայի ընդհանուր աճի 15%-ը հինգ տարում, և նրանց գրեթե մեկ երրորդը հավատում է, որ մերավերսը կարող է էականորեն փոխել նրանց ոլորտի գործունեությունը։

Չնայած ընդհանուր ոգևորությանը՝ դեռևս առկա էր թերահավատության առողջ չափաքանակ.բոլոր գործադիրների 31%-ը որոշ չափով անորոշ պատկերացումներ ունեն մետատիեզերքում ներդրումների վերադարձի հետ կապված։

Թեև բրենդները պետք է ոգևորվեն մետատիեզերքում իրենց սպասվող հնարավորությունների կապակցությամբ, այնուամենայնիվ նրանք պետք է պատրաստ լինեն դիմակայելու մարտահրավերների և կատարեն լուրջ պլանավորում.ասել է Հազանը։

«Կան հրատապ մարտահրավերներ, որոնք պետք է հաշվի առնել։ Առաջին հերթին, աշխատուժի մի մասին անհրաժեշտություն կլինի վերապատրաստելու՝ մետատիեզերքում հաջողելու, այլ ոչ թե դրա հետ մրցելու նպատակով։ Շահագրգիռ կողմերը պետք է ճանապարհային քարտեզ գծեն՝ համոզվելու, որ մետատիեզերքը էթիկական, անվտանգ և ներառական է»։

Յին ամփոփել է իր մեկնաբանությունը՝ կրկին ընդգծելով, որ մետատիեզերքը դեռևս շատ դինամիկ և զարգացող հարթակ է։ Նա ասել է, որ անհատ ստեղծագործողները և մեծ բրենդները պետք է երկարաժամկետ մտածելակերպ որդեգրեն, եթե ցանկանում են հաջողել մետատիեզերքի ապագայում։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88