Կրիպտո

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ինչպե՞ս այժմ գրագետ կերպով կրիպտոպորտֆել կազմել. Կրիպտո՝ Bybit-ի հետ
26/07/2022 18:07
Կիսվել

Ինչպե՞ս այժմ գրագետ կերպով կրիպտոպորտֆել կազմել. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Թվային ակտիվների շուկայում հնարավոր է ավելացնել ունեցվածքը ներդրումների միջոցով: Սակայն, եթե չհետևել լավ մտածված ռազմավարությանը, և իմպուլսիվ որոշումներ կայացնել, հնարավոր է կորուստներ կրել։ «ՌԲԿ-Կրիպտո»-ի փորձագետները պատմել են ներկայիս շուկայական պայմաններում կրիպտոպորտֆելի կազմման տարբերակների մասին։

Պահպանողական

Կրիպտոարժույթների շուկայում չկան ապահով ապաստարանային-ակտիվներ, որտեղ ներդրողները կարող են հաղթահարել դժվար ժամանակները. բացարձակապես բոլոր քոինները անկում են ապրում շտկումների ժամանակ՝ վստահորեն ասել  է Չեն Լիմինը՝ CFO և ICB Fund-ի առևտրային գործառնությունների ղեկավարը: Նա բացատրել է, որ ֆոնդային շուկայում ներդրողները կարող են փակել իրենց դիրքերը աճող բաժնետոմսերում և գնել թղթեր, օրինակ՝ էներգետիկ ոլորտի ներկայացուցիչները։ Իսկ կրիպտո շուկայում նրանք պետք է ամբողջությամբ փակեն դիրքերը և անցնեն կանխիկ գումարի:

Փորձագետը կարծում է, որ շտկման ընթացքում միակ ճիշտ տարբերակը կլինի 100% տեղաբաշխումը սթեյբլքոիններ։ Այնուամենայնիվ, նա ենթադրել է, որ եթե մարդը նոր է սկսում հավաքել արժեզրկվող ակտիվների պորտֆել, ապա որպես պահպանողական տարբերակ կարելի է նշել միջոցների տեղաբաշխումը երկու ակտիվներում, որոնցում շուկայի մասնակիցները իսկապես վստահ են՝ BTC և ETH:

AMarkets-ի վերլուծական բաժնի ղեկավար Արտեմ Դեևը համաձայնել է, որ պահպանողական պորտֆելը նախատեսում է լիովին պաշտպանիչ ակտիվներ, որոնք կրիպտոարժույթների շարքում ներկայումս կարող են լինել միայն բիթքոինը և էթերիումը. դրանք երկարաժամկետ հեռանկարում աճի հնարավորություն ունեն:

Փորձագետի կարծիքով՝ ճգնաժամի ժամանակ կրիպտոներդրողի պորտֆելը շատ չի տարբերվում այն ​​պորտֆելից, որն ունի այն մարդը, որը ֆոնդային շուկայում առևտուր է անում: 

«Սկզբունքը միշտ նույնն է. տուրբուլենտության և անորոշության ժամանակաշրջանում (չնշած շուկայում հոռետեսական տրամադրությունների մասին), պետք է նվազեցնել ռիսկը, և հնարավորության դեպքում ընտրել պաշտպանիչ ակտիվները: Կրիպտոներդրողը պետք է գործի նույն կերպ», – պնդում է Դեևը:

Կրիպտոշուկայի կապիտալիզացիայի անկման ժամանակ ԹՖԱ շուկայում պորտֆելային ներդրումը մեծ մարտահրավեր է ներդրողի համար՝ կարծում է 8848 Invest-ի առաջատար վերլուծաբան Վիկտոր Պերշիկովը։ Նրա կարծիքով, առանց հեդջավորման գործիքների, ինչպիսիք են ֆյուչերսները և թվային ակտիվների օպցիոնները, արդյունքը գնանշումների անկման պայմաններում բացասական կլինի:

«Կրիպտոակտիվների բարձր հարաբերակցությունը թույլ չի տալիս պորտֆելի որակական դիվերսիֆիկացում կատարել՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Դա կրիպտոարժույթի անկման ժամանակաշրջանում դասական պորտֆելային ներդրումները դարձնում է ոչ եկամտաբեր»,- պնդում է փորձագետը։

Պերշիկովը բացատրեց, որ պահպանողական պորտֆելը կարող է բաղկացած լինել ամենակապիտալացված կրիպտոարժույթներից, ինչպիսիք են BTC-ն և ETH-ը՝ 30%-ով, սթեյբլքոինները՝ 40%-ով, իսկ ֆյուչերսները (հեդջավորումը) կզբաղացնեն մոտ 30%:

Bybit

Չափավոր

Ավելի ռիսկային տարբերակ է համարվում Բիթքոին և Էթերիում պարունակող պորտֆելը՝ գումարած այլ առաջատար ենթակառուցվածքային նախագծեր, օրինակ՝ Solana, Avalanche, Near, Harmony՝ խոստովանել է, Չեն Լիմին՝ ICB Fund-ի ֆինանսական տնօրենը: Նա նշել է նաև, որ Terra-ի օրինակը թույլ չի տալիս թոքենների գնումը ցածր ռիսկային գործունեություն անվանել՝ նույնիսկ խոշոր նախագծերի համար։

«Այնուամենայնիվ, կա մոտ 600% վաստակելու հնարավորություն՝ ձեռք բերելով այս թոքենները զեղչով, եթե քոինները վերականգնվեն՝ հասնելով իրենց գագաթնակետային արժեքներին, ընթացիկ մակարդակների համեմատ: Սակայն պետք է պատրաստ լինել, որ դրանք կարող են արժեզրկվել առնվազն ևս 50%-ով»,- զգուշացրել է փորձագետը։

Չափավոր պորտֆելն այն պորտֆելն է, որտեղ պաշտպանիչ և ռիսկային ակտիվները համեմատաբար հավասարակշռված են՝ ըստ AMarkets-ի վերլուծական բաժնի ղեկավար Արտեմ Դեևի: Որպես օրինակ նա բերում է մի պորտֆել, որտեղ 50%-ը տարբեր «մեմ» ակտիվներ են, իսկ պորտֆելի մյուս 50%-ը բիթքոինն ու Էթերիումը:

Ըստ 8848 Invest-ի առաջատար վերլուծաբան Վիկտոր Պերշիկովի, չափավոր, ինչպես նաև պահպանողական պորտֆելը իր մեջ երառում է ոչ միայն կրիպտոարժույթների հավաքածու, այլ նաև հեդջավորման տարրեր: Օրինակ՝ տեղաբաշխումը սթեյբլքոիններում և դերիվատիվներում. հիմնականում՝ կարճ ֆյուչերսներում և put-օպցիոններում:

Պերշիկովը հավելեց, որ այս մոտեցումը պահանջում է կրիպտո շուկայի գործիքների օգտագործում՝ ի լրումն թվային ակտիվների սովորական գնումների: Փորձագետը կարծում է, որ գների անկման ժամանակաշրջաններում հենց այդպիսի բաղադրիչներն են, որ կարող են ապահովել կառավարման տեսանկյունից անկումների բացակայությունը, առաջին հերթին, հեդջավորման միջոցով։

Ըստ վերլուծաբանի՝ չափավոր պորտֆելի մոտավոր կազմը կարող է լինել հետևյալը. TOP-10 ակտիվներից կրիպտոարժույթները ըստ կապիտալիզացիայի կազմում են 40%, սթեյբլքոինները՝ 30%, և ֆյուչերսները (մարժային առևտուր և հեդջավորում) նույնպես 30%:

Ռիսկային

ԹՖԱ (թվային ֆինանսական ակտիվներ) շուկայի ցիկլերը անկասկած ցույց են տալիս, որ ցանկացած անկում շուկա մուտք գործելու հիանալի հնարավորություն է, ասել է Պերշիկովը։ Նա կարծում է, որ նույնիսկ գների անկման ժամանակաշրջանում իմաստ ունի ներդնել որոշակի կրիպտո ակտիվներում:

«Կարելի է գոնե հույս դնել շուկայի հետընթացի վրա՝ որպես միջնաժամկետ ներդրումների մաս, և որպես անկման և հետագա վերընթացի ձևավորում, ինչպես սովորաբար տեղի է ունենում կրիպտոարժույթների շուկայում», – բացատրել է փորձագետը:

Ռիսկային պորտֆելի կազմը կարող է բաղկացած լինել շուկայի TOP-30-ում ներառված կրիպտոարժույթներից՝ 50%-ը, սթեյբլքոիններից՝  20%-ը, իսկ մնացած 30%-ը ֆյուչերսներ են (մարժային առևտուր և հեդջավորում):

Ռիսկային պորտֆելը այժմ կարելի է անվանել այն, որտեղ միջոցների մեծ մասը ներդրվում է վերջերս հայտնված քոիններում՝ DeFi և NFT, կարծում է AMarkets-ի վերլուծական բաժնի ղեկավար Արտեմ Դեևը: Նա այն կարծիքին է, որ այդ ակտիվների արագ աճի ժամանակաշրջանն ակնհայտորեն ավարտվել է, իսկ հեռանկարները չափազանց մշուշոտ են։ Փորձագետի կարծիքով, ամենայն հավանականությամբ այն քոինները, որոնք արժեքի աճի ռեկորդներ են գրանցել, կշարունակեն ոչ պակաս սրընթաց անկում ապրել։

ICB Fund-ի ֆինանսական տնօրեն Չեն Լիմինը նշել է, որ 2017 թվականին կապիտալիզացիայի թոփ նախագծերից շատ քչերը կարողացան գոյատևել արջային շուկայի պայմաններում: Հետևաբար, ըստ փորձագետի՝ DeFi թոքենների և մետա/խաղային նախագծերի երկարաժամկետ գնման հետ կապված փորձարկումներ չարժե անել:

Նման նախագծերի գոյատևման հավանականությունը սկզբում բավականին ցածր է, ուստի փոխգործակցությունը խաղացողների հետ, ովքեր չեն կարողանում երկար ժամանակ պահպանել քոինների պահանջարկը, կարող է ավարտվել «բավականին տխուր», – խոստովանել է Լիմինը: Նրա կարծիքով՝ կարելի է մեծացնել պորտֆելի ընդհանուր եկամտաբերությունը՝ մասնակցելով քոինների սկզբնական տեղաբաշխման փուլերին։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69