Կրիպտո

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ինչպես պաշտպանել սրտերը և դրամապանակները ռոմանտիկ խարդախություններից
20/02/2024 17:29
Կիսվել

Ինչպես պաշտպանել սրտերը և դրամապանակները ռոմանտիկ խարդախություններից

Առցանց ծանոթությունները դարձել են համաշխարհային երևույթ, բայց դա նաև հանգեցրել է ռոմանտիկ հարաբերությունների հետ կապված խարդախությունների աճին: Խարդախները հմտորեն շահարկում են մարդկանց զգացմունքները, ինչն էլ հանգեցնում է զգալի ֆինանսական կորուստների:

Կրիպտոարժույթները կարող են օգտագործվել որպես վերոնշյալ խարդախությունների զոհերից գումար կորզելու մեթոդ, սակայն ոլորտի առաջատարները, ինչպիսին է Binance-ը, անվտանգության խիստ միջոցներով, համապատասխանությամբ և օգտատերերի կրթությամբ պայքարում են այս խնդրի դեմ:

Էկոհամակարգը ձգտում է պահպանել անվտանգ միջավայր՝ համագործակցելով ամբողջ աշխարհի իրավապահ մարմինների հետ, մշակելով հազարավոր հարցումներ, տրամադրելով ուսուցում և բարձրացնելով օգտվողների իրազեկության մակարդակը խարդախության մարտավարությունների և դրանց կանխարգելման վերաբերյալ:

Վալենտինի օրը՝ սիրահարների տոնը, որը նշվեց փետրվարի 14-ին, մեզ հիշեցնում է ոչ միայն սիրահարների, այլ նաև խորամանկ խաբեբաների մասին, որոնց մտքում միայն փողն է, այլ ոչ թե սերը:

Թվային դարաշրջանը հեղափոխել է երկրորդ կեսի «որոնումը»: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ դիմում են առցանց ծանոթությունների հարթակներին կամ հանդիպում են այլոց հետ սոցիալական ցանցերի միջոցով՝ ռոմանտիկ հարաբերություններ ստեղծելու նպատակով: Թեև նշված հարթակների միջոցով ձևավորվել են բազմաթիվ զույգեր, դրանք նաև դուռ են բացում «առցանց սիրավեպի» կամ ռոմանտիկ խարդախությունների համար:

Ինչ է «ռոմանտիկ խարդախությունը» և ինչպես է այն գործում

Առցանց հարթակներում գործող խաբեբաները հեշտությամբ կերպարանափոխվում և զոհի համար ստեղծում են կատարյալ զուգընկերոջ պատրանք։ Նրանք զարմանալի ճշգրտությամբ կրկնօրինակում են զոհի ցանկացած զգացողություն և ցանկություն։ Նման մոտացման նպատակն է ստեղծել վստահության մթնոլորտ և օգտագործել այն խաբեությունն իրականացնելու համար։ Խաբեբաները սովորաբար օգտվում են կեղծ օգտահաշիվներից։ Նրանք մանիպուլյացիաների միջոցով աստիճանաբար վստահություն  են ձեռք բերում, և օգտագործում են այն դրամ կամ այլ տեղեկատվություն կորզերու նպատակով ։

Binance-ի Ֆինանսական Հանցագործությունների Համապատասխանության ղեկավար Տիգրան Ղամբարյանը լույս է սփռում ռոմանտիկ խարդախությունների մեխանիզմի վրա.

«Պատկերացրեք ինչ-որ մեկին համոզված է, որ լուրջ կապի մեջ է հայտնվել ծանոթությունների հավելվածի կամ սոցիալական ցանցի միջոցով: Խարդախները անխափան կերպով ձևափոխվում են՝ արտասովոր ճշգրտությամբ կրկնելով ձեր յուրաքանչյուր զգացում և ձգտում: Նրանք կպչում են ձեր զրույցի նրբություններին, կերտում կերպարներ, որոնք հիանալի կերպով համապատասխանում են ձեզ: Նշեք ձեր ինչ-որ հոբբի, և հանկարծ կպարզվի, որ նա նույնպես հետաքրքրված է: Խաբեբաները կարծես ուղիղ գծով կապված են ձեր մտքերին՝ հմտորեն արտացոլելով ձեր ցանկությունները: Անդրադառնալով հատուկ գործակալի իմ փորձառություններին, ես մարտավարության մեջ ապշեցուցիչ նմանություն եմ տեսնում: Այս մանիպուլյացիաները տարբեր չեն այն սխեմաներից, որոնք ես տեսել եմ, որտեղ խարդախները ստեր են վաճառում՝ ձեզ փողերից զրկելու համար: Նրանց մոտեցման էությունը մնում է նույնը՝ շահագործել վստահությունը և կապեր ստեղծել՝ իրենց խաբեբայական նպատակներին հասնելու համար»:

Ռոմանտիկ խարդախությունների թիվն աճում է. թանկ արժեցող հետևանքները և կրիպտոարժույթների դերը

Ռոմանտիկ խարդախությունների թիվն ամենուր աճում է, և տագնապալի վիճակագրությունն ի ցույց է դնում խնդրի չափը:  Norton’s 2023 Cyber ​​​​Safety Insights զեկույցի շրջանակներում ամբողջ աշխարհում հարցվածներից յուրաքանչյուր չորրորդ չափահասը հայտնել է, որ դարձել է առցանց ծանոթությունների կամ ռոմանտիկ խարդախության զոհ:

Միայն ԱՄՆ-ում, 2016 թ.-ին Առևտրի Դաշնային Հանձնաժողովը 11,235 բողոք է ստացել ծանոթությունների և ռոմանտիկ խարդախությունների վերաբերյալ: 2020թ.-ին այս թիվն արդեն հասել է 52,593-ի, ինչպես տեսնում ենք 4 տարում արձանագրվել է աճ 368%-ով։ Իրավիճակն էլ ավելի է սրվել 2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ավելի քան 30% աճ։  Գրեթե 70,000 մարդ հայտնել է, որ այս խարդախությունների զոհ է դարձել, ինչը հանգեցրել է 1.3 միլիարդ դոլարի ընդհանուր վնասի:

Թեև նման խարդախություններում կրիպտոարժույթն ամենատարածված վճարման եղանակը չէ, FTC զեկույցի համաձայն, այն դեռևս կազմում է խաբությունների ընդհանուր ծավալի զգալի 34%-ը: Այնուամենայնիվ, շատ կարևոր է ցրել այն թյուր կարծիքը, որ կրիպտոարժույթը ապաստարան է խաբեբաների համար:

Հակառակը, կրիպտոտարածքում ապօրինի գործարքների թիվը կազմում է ընդհանուր գործարքների թվի միայն մի փոքր մասը և անընդմեջ անկում է ապրում։ Այս մասին են վկայում նաև Chainalysis-ի Crypto Crime Report զեկույցները։

Նման միտման առանցքային գործոնն այն է, որ ոլորտի առաջատարները, ինչպիսին է Binance-ը, քրտնաջան աշխատում են խարդախությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար՝ պահպանելով անվտանգության և համապատասխանության խիստ միջոցառումներ և օգտատերերին կրթելով ընդհանուր սպառնալիքների վերաբերյալ: Սա առանցքային դեր է խաղում բլոկչեյնի հետ կապված հանցագործությունների դեմ հավաքական պայքարում:

Ըստ Binance-ի 2023 թվականի տվյալների՝ ռոմանտիկ խարդախությունները կազմել են ընդհանուր խարդախությունների մոտ 2%-ը:  Թեև այս տոկոսը կարող է համեստ թվալ, սակայն զոհերի կրած ընդհանուր ֆինանսական կորուստները գերազանցել են տասնյակ միլիոնավոր ԱՄՆ դոլարը, ինչը միջինը յուրաքանչյուր զոհի համար կազմում է մոտ 14,000 ԱՄՆ դոլար:  Ակնհայտ է, որ ռոմանտիկ խարդախությունները դարձել են խարդախության ֆինանսապես ամենավնասաբեր ձևերից մեկը՝ ընդգծելով կրիպտո տարածության կանխարգելման հրատապ անհրաժեշտությունը:

Ռոմանտիկ խարդախության նշաններ և ինչպես խուսափել դրանցից

Ինչպե՞ս պաշտպանվել խարդախություններից, հատկապես եթե դրանք կապված են կրիպտոարժույթների հետ: Ահա մի քանի կարևոր խորհուրդ.

  • Մնացեք ծանոթությունների հավելվածի շրջանակներում. Եթե դուք օգտագործում եք ծանոթությունների հավելված, մի դուրս եկեք հավելվածի սահմաններից: Խաբեբաները հաճախ ցանկանում են, որ դուք արագ անցնեք մասնավոր հաղորդակցման այլ ուղիների, ինչպիսիք են SMS-ները, սոցիալական ցանցերը կամ հեռախոսազանգերը, որպեսզի խուսափեն ծանոթությունների կայքում հայտնաբերվելուց:
  • Զգուշացեք այնպիսի օգտահաշիվներից, որոնք չափազանց լավն են թվում ճշմարիտ լինելու համար. խաբեբաները քողարկում են իրենց իրական ինքնությունը՝ ստեղծելով կեղծ կերպարներ և օգտագործելով գրավիչ մարդկանց գողացված կամ հղկված լուսանկարներ: Նրանք կարող են նույնիսկ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն օգտագործել կեղծիքներ ստեղծելու, կեղծ ID-ներ պատրաստելու, ձայները փոխելու և տեսանյութեր պատրաստելու համար: Ինքներդ ձեզ պաշտպանելու համար նախաձեռնեք մանրակրկիտ հետազոտություն և ստուգեք պրոֆիլի հետ կապված անձի օրինականությունը և իրական լինելը:
  • Մի շտապեք հարաբերություններ հաստատել: Հարցեր տվեք և ուշադրություն դարձրեք դիմացինի պատմությունների անհամապատասխանություններին, որոնք կարող են մատնանշել նրան որպես խաբեբա:
  • Ուշադրություն դարձրեք հանդիպումներից խուսափելու մշտական ​​արդարացումներին. Եթե մարդն անընդհատ տարբեր պատրվակներով չեղարկում է անձնական հանդիպումները, հատկապես մի քանի ամիս անց, սա լուրջ նախազգուշացնող նշան է, և ձեր զգոնությունը պետք է բարձրանա:
  • Երբեք գումար մի ուղարկեք. Եթե որևէ մեկը, ում վերջերս հանդիպել եք առցանց և երբևէ անձամբ չեք հանդիպել, խնդրում է ֆինանսական օգնություն կամ խոստանում շահավետ եկամուտներ՝ լինի դա կրիպտոարժույթի, բանկային փոխանցման կամ որևէ այլ եղանակի միջոցով, դա, ամենայն հավանականությամբ, խաբեություն է:
  • Թերահավատորեն վերաբերվեք անիրական խոստումներին. ցածր ռիսկով բարձր եկամուտները հաճախ խաբուսիկ են։ Եթե ​​խոստումը չափազանց լավն է թվում ճշմարիտ լինելու համար, հավանաբար դա խաբություն է:
  • Պաշտպանեք ձեր անձնական տվյալները. Երբեք որևէ մեկի հետ մի կիսվեք զգայուն անձնական կամ ֆինանսական տեղեկություններով, ինչպիսիք են գաղտնաբառերը կամ անձնական բանալիները, նույնիսկ եթե նրանք պնդում են, որ ներկայացնում են վստահելի կազմակերպություն (ոստիկանություն, քննչական խումբ և այլն): Մտածեք գաղտնաբառերի կառավարիչ (password manager) օգտագործելու և կիբերանվտանգության լավագույն փորձի ներդրման մասին՝ ձեզ և ձեր սիրելիներին անվտանգ պահելու համար:

Թվային տարածքում ռոմանտիկ հարաբերությունների որոնման մեջ, հիշեք, որ ոչ բոլոր մարդիկ, ովքեր առցանց են, ունեն իրական մտադրություններ: Մնալով զգոն, զգույշ և նախազգուշացնող նշանները լսելով՝ դուք կարող եք նվազեցնել խարդախների զոհ դառնալու ռիսկը՝ միաժամանակ պաշտպանելով ձեր սիրտն ու դրամապանակը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88