Կրիպտո

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«Կործանման երկընտրանքը». Ինչպես է այն ազդում ավանդական ֆինանսների վրա
14/08/2024 19:56
Կիսվել

«Կործանման երկընտրանքը». Ինչպես է այն ազդում ավանդական ֆինանսների վրա

Երբևէ՞ լսել եք Բլոկբաստերի մասին

Այո, այն նույն Բլոկբաստերը, երբեմնի ամենահայնի տեսաերիզների վարձույթի խանութը, որն ինքն իրեն մոռացության մատնեց, կառչելով «ֆիզիկական բիզնեսի» սկզբունքից։ Մինչդեռ 2006 թվականին  iTunes-ը, Amazon-ը Movies-ը և Netflix-ը հեղափոխություն էին իրականացնում տնային ժամանցի ոլորտում, Բլոկբաստերը չէր համարձակվում անցնել հեռարձակման, քանի դեռ շատ ուշ չէր։ Նախատեսվածից հինգ տարի անց միայն նրանք մտան խաղի մեջ։

Զավեշտալի է, որ 2000 թվականին Բլոկբաստերը հնարավորություն ուներ գնել Netflix-ը 50 միլիոն ԱՄՆ դոլարով, բայց մերժեց այդ առաջարկը և ծիծաղեցին այդ գաղափարի վրա։ Ծանո՞թ է հնչում։

«Կործանման երկընտրանքը»

Պայթյունը սեյսմիկ տեղաշարժ է, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նոր տեխնոլոգիաները կամ ռազմավարությունները խախտում են ստատուս քվոն` դարձնելով նախկին մեթոդները հնացած։ Այսպես Uber-ը շրջանցեց տաքսիներին, Amazon-ը փոխեց գնումների եղղանակները, iPhone-ը գերազանցեց Blackberry-ին և արդյումքում կործանեց այն։ Այժմ կրիպտոարժույթները կրկին ճանապարհ են բացում դեպի ֆինանսական ոլորտ։

Երկընտրանքն առաջ եկավ, երբ բիզնեսի վարման ավանդական մեթոդներն, որոնք վճռում էին կազմակերպությունների հաջողությունները, արդյունքում դառնում էին այնպիսին, որ կարող էին սպառնալ իր իսկ ապագային։ Այսպես ասած «հնացած» կազմակերպությունները կարող են նկատել, կամ թերագնահատել նորարարությունների կործանարար ներուժը, քանի որ դրանք չեն համապատասխանում իրենց ընթացիկ ռազմավարությանը կամ հաճախորդներին:

Բայց եթե նրանք երկարատև շարունակեն անտեսել այս նորամուծությունները, նրանք ռիսկի են դիմում պարտվել ավելի փոքր և ճարպիկ մրցակիցների կողմից, ովքեր օգտվում են նոր հնարավորություններից:

«Կործանման երկընտրանքի» էությունը առկա արտադրանքի մրցունակության պահպանման և նորարարությունների հարմարվելու միջև ճիշտ հավասարակշռության որոնման մեջ կայանում է։ Ամրապնդված խաղացողները պետք է կենսական որոշումներ կայացնեն, հարմարվել փոփոխվող միջավայրին կամ սպառողների համար ոչ գրավիչ։

Զգուշացեք, կրիպտոարժույթները գալիս են

Համաշխարհային ֆինանսական շուկան ներկայումս բախվում է թվային ցնումների։ Երբ 15 տարի առաջ հայտնվեցին բլոկչեյնի տեխնոլոգիաները, փողերի ապագան անորոշ դարձավ։ Տեխնոլոգիական և կրիպտոարժութային ընկերությունները թվային արժույթների միջոցով, որոնց ներգրավման ընացքն արագանում է, ներխուժում են ավանդական ֆինանսների տարածք: Աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթը՝ Բիթքոյնը, թափ է հավաքում, 11 կետային ETF-ների գործարկումով ներխուժելով ավանդական ֆինանսների ոլորտ` տարեսկզբին հասնելով պատմական նոր առավելագույնին՝ 73,000 ԱՄՆ դոլար:

Սպառողների հետաքրքրությունը կրիպտոարժույթների նկատմամբ շատ մեծ է և արագ աճում է, և չնայած պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նորարարությունը չընդունելը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Բազմաթիվ հիմնական ֆինանսական հաստատություններից շատերը դանդաղ են արձագանքել և նրանք գտնվում են «կործանման երկընտրանք» տանող ճանապարհի շատ կարևոր ճամփաբաժնում։

Կլեյթոն Կրիստենսենի «Նորարարի երկընտրանքը», որն առաջին անգամ նկարագրվել է 1997 թվականին, խոսում է այն մասին, որ ավանդական ընկերությունները կարձագանքեն նույն կերպ, ինչպես երեխան է արձագանքում նոր եղբոր կամ քրոջ գալուստին, և ավանդական կազմակերպությունների և կրիպտո արդյունաբերության բախումը կրկնում է դարավոր դինամիկան։

ՓՈՒԼ 1. Թողեք «Ամեն ինչ էլ լավ է»

Նախ կայացած խաղացողները կարող են չնկատել կամ թերագնահատել սպառնալիքները։ Նրանք կարող են համարել, որ որ նոր մասնակիցները ծառայում են նիշային շուկաներին կամ բավարարում են հաճախորդներին այլ կարիքները, կարծելով, որ իրենց հիմնական հաճախորդների բազմությունը հավատարիմ կմնա իրենց ապրանքներին կամ ծառայություններին:

ՓՈՒԼ 2. Ժխտում – «Դա ուղղակի տարօրինակություն է»

Երբ «կործանիչ» կազմակերպությունները թափ են հավաքում և սկսում ներխուժել ավանդական շուկաներ, հնացած կազմակերպությունները կարող են որդեգրել պաշտպանողական ռազմավարություն, ինչպիսիք են ագրեսիվ մարքեթինգը կամ սեփական բրենդի վարկանիշի օգտագործումը` շուկայում մասնաբաժնի պահպանման համար։ Այդ պահին նոր ընկերությունները սկսում են ճնշում զգալ, և նրանց հաճախ փորձում են հակազդել աղմուկով` փորձելով ճնշել պոռթկումը։

Ոչ վաղ անցյալում JP Morgan-ի գործադիր տնօրեն Ջեյմս Դայմոնը հաստատեց իր երկարամյա թերահավատ վերաբերմունքը բիթքոյնի նկատմամբ՝ անվանելով այն «Պոնզիի հանրային ապակենտրոնացված սխեմա» և կասկածի տակ դնելով որպես արժույթ դրա կենսունակությունը :

Այս մեկնաբանությունները արտացոլում են ավանդական ֆինանսական հաստատություններում գերակշռող տրամադրվածությունները, որոնք ուղղված են կրիպտոարժույթների և դրանց օրինականության նկատմամբ վստահության խաթարմանը: Սակայն պաշտպանողական մարտավարությունը չի կարող օգնել հաղթահարել հաճախորդների նախասիրությունների և տեխնոլոգիաների հիմնական փոփոխությունները, որն անհնար է կասեցնել։

Որքան էլ ջանան կրիպտոարժույթի շուկայի խաղացողները հերքել, նսեմացնել և ձգձգել ապակենտրոնացված ֆինանսների նոր դարաշրջանը, նրանք ստիպված կլինեն որոշում կայացնել`գնալ թվային ոսկու հետևից, թե՞ հավերժ կմնալ արծաթը ձեռքում:

ՓՈՒԼ 3. Նմանակում «Մենք էլ ենք այդպես անում»

Եթե ​​դուք չեք կարողում հաղթել նրանց, միացեք նրանց: Այժմ մենք շարժ ենք նկատում ավանդական ֆինանսներում, երբ աշխարհի առաջատար հաստատությունները, թիկունքում մնալու վախից դրդված, տեղափոխվում են դեպի թվային արժույթներ։

Չնայած այն հանգամանքին, որ Դայմոնը դեռ վաղուց քննադատում էր բիթքոյնը, այս տարի JP Morgan-ն ուղղակիորեն ներգրավվեց նոր բիթքոյն հիմնադրամի աշխատանքներում: Այն հանդիսանում է BlackRock-ի Bitcoin ETF-ի երկու լիազորված մասնակիցներից մեկն է։ Ինչպես նաև Invesco/Galaxy Digital-ի և Fidelity-ի մասնակիցներից մեկը: Դրանք այժմ ուղղակիորեն աջակցում են կապիտալի տեղաշարժը ֆոնդեր և դրանցից դուրս:

Կարդում ենք տողերի միջև

«Կործանման երկընտրանքը» յուրահատուկ չէ որևէ ոլորտի համար, այն առաջընթացի հիմնարար ասպեկտ է, և մենք, հավանաբար, կտեսնենք, թե ինչպես այն կզարգանա կրիպտոարժույթի տիրույթում:

Ինչպես մշտապես ասում է  Binance-ը` «կատարիր սեփական հետազոտություն», դա իսկապես այս երկընտրանքը լուծելու լավագույն միջոցն է: Այս արտահայտությունը հաճախ օգտագործվում է սպառողների և օգտատերերի կողմից՝ համոզվելու համար, որ նրանք զգուշավոր են և կատարում են ճիշտ ներդրումային ընտրություն: Սակայն, այս «կարգախոսը» նաև կիրառելի է ձեռնարկատերերի և ոլորտի խաղացողների համար, որպեսզի իրականացնեն տվյալ հետազոտությունը, երբ խոսքը վերաբերում է «կործանման երկընտրանքին»։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88