
Բիթքոյնը և Ethereum-ը կներառվեն ԱՄՆ կրիպտոարժույթի պահուստում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի կրիպտոարժույթների ռազմավարական պահուստ ստեղծելու մասին։ Այն կներառի նաև Bitcoin (BTC) և Ethereum (ETH), փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվ ակնհայտորեն BTC-ն և ETH-ը, ինչպես մյուս արժեքավոր կրիպտոարժույթները, կլինեն պահուստի հիմքում: «Ես նույնպես սիրում եմ Bitcoin-ը և Ethereum-ը», – գրել է Թրամփը Truth Social ցանցում: Նաև, նրա խոսքով, կրիպտոարժույթի պահուստը բաղկացած կլինի Cardano-ից (ADA), Solana-ից (SOL), Ripple-ից (XRP): Թրամփը նախկինում մի քանի առիթներով հանդես է եկել կրիպտոարժույթների աջակցությամբ: