Կրիպտո

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-0.50
EUR BUY - 425.00-1.00 EUR SELL - 431.50+0.50
OIL:  BRENT - 92.78-2.80 WTI - 90.54-2.81
COMEX:  GOLD - 4337.10-2.19 SILVER - 68.94-6.56
COMEX:  PLATINUM - 1797.90-4.37
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 160.29+0.21 EUR/GBP - 1.1519-0.81
FOREX:  EUR/USD - 1.1519-0.81 GBP/USD - 1.3339-0.63
STOCKS RUS:  RTSI - 1098.13+0.39
STOCKS US: DOW JONES - 50866.78-1.35 NASDAQ - 25709.43-4.18
STOCKS US: S&P 500 - 7383.74-2.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 66588.12-1.31 TOPIX - 3949.09-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24961.95-1.15 SSEC - 4027.74-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 10368.05+0.07 CAC40 - 8218.24-0.32
STOCKS EUR:  DAX - 24759.05-0.75
05/06/2026  CBA:  USD - 368.54-0.05 GBP - 496.57+0.93
05/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
05/06/2026  CBA:  GOLD - 53284+614 SILVER - 870.65-10.37
Binance-ը, կրիպտովճարումները և շուկայի ապագան․ հարցազրույց Binance-ի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովի հետ
06/06/2026 21:23
Կիսվել

Binance-ը, կրիպտովճարումները և շուկայի ապագան․ հարցազրույց Binance-ի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովի հետ

Binance-ի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովը խոսել է կրիպտոինդուստրիայի հիմնական միտումների մասին՝ ներկայացնելով, թե ինչ է իրենից ներկայացնում Crypto-as-a-Service մոդելը, ինչպես են կիրառվում կրիպտոքարտերը, պատմել է ֆինանսական գրագիտության ոլորտում կրթական նախագծերի, կարգավորման հարցերի և շուկայի զարգացման վերաբերյալ իր մտքերով։

– Binance-ը ներկայացրել է Crypto-as-a-Service պրոդուկտը, որը հնարավորություն է տալիս բանկերին, վճարային համակարգերով զբաղվող ֆինանսական կազմակերպություններին առաջարկել կրիպտո ծառայություններ` օգտվելով խոշոր միջազգային հարթակի ենթակառուցվածքից։ Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորման առաջին օրենքների ընդունման ֆոնին՝ կարո՞ղ է արդյոք Crypto-as-a-Service-ը դառնալ իրական և պահանջված լուծում տեղական ֆինանսական շուկայի համար։ Արդյո՞ք Binance-ը բանակցություններ է վարում հայկական բանկերի, վճարային կազմակերպությունների կամ ֆինթեք ընկերությունների հետ նման լուծումների ինտեգրման շուրջ։ Կա՞ն Հայաստանում նման ծառայությունների գործարկմանը խոչընդոտող գործոններ՝ սահմանափակումներ օրենքի տեսանկյունից, բանկային կամ կոմպլայենս ռիսկեր, տեխնիկական սահմանափակումներ։

– Մենք այս պրոդուկտը գործարկում ենք տևական ժամանակ։ Նախկինում այն հայտնի էր Binance Link անունով, այժմ՝ Crypto-as-a-Service, սակայն գաղափարն ու մոդելը մնացել են նույնը։ Այսօր գոյություն ունեն բազմաթիվ ծառայություններ, որոնք օգտագործում են կրիպտոակտիվները, և դրանցից կարևորագույնը Binance-ի կողմից տրամադրվող լիկվիդայնության աութսորսինգն է։ Հազարավոր հաճախորդներ ամբողջ աշխարհում արդեն օգտվում են այս ծառայությունից։ Ծառայության հիմնական նպատակն է օգնել ֆինանսական ոլորտի այն ընկերություններին, որոնք ցանկանում են իրենց հաճախորդներին առաջարկել կրիպտոծառայություններ՝ առանց սեփական ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտության։ Խոսքը հասցեների, կրիպտոդրամապանակների, անվտանգության համակարգերի և բլոկչեյն լուծումների ստեղծման մասին է։

Այս ծառայության շրջանակներում Binance-ը տրամադրում է լիկվիդայնությունն ու տեխնոլոգիական ենթակառուցվածքը backend-ի վրա, իսկ լոկալ արտոնագրված գործընկերը՝ բանկը, բորսան կամ ֆինթեք ընկերությունը աշխատում են սեփական frontend-ի և բրենդի ներքո։ Արդյունքում հաճախորդները ստանում են հասանելիություն կրիպտոշուկայի բարձր լիկվիդայնությանը՝ հաճախ նույնիսկ չիմանալով, որ ծառայության հիմքը Binance-ն է։ Օգտատերը միայն տեսնում է բանկի, բորսայի կամ այլ ֆինթեք պրոդուկտի ծառայությունը։ Այդ պատճառով այս մոդելը շահավետ է բոլոր կողմերի համար․ այն նվազեցնում է ծախսերը, արագացնում է կրիպտո ծառայությունների գործարկումը և տեղական ընկերություններից չի պահանջում մեծ ներդրումներ ենթակառուցվածքի մեջ։ Ծառայությունն աշխատում է revenue sharing մոդելով․ լոկալ ծառայության եկամտի մի մասը փոխանցվում է Binance-ին՝ լիկվիդայնության և տեխնոլոգիական ենթակառուցվածքի տրամադրման դիմաց։

Մենք պատրաստ ենք զարգացնել այս պրոդուկտը բոլոր այն երկրներում, որտեղ դա թույլատրված է օրենսդրությամբ։ Հայաստանում այս ասպարեզում սահմանափակումներ ներկայումս չկան, և մենք բաց ենք տեղական գործընկերների հետ համագործակցության համար և պատրաստ ենք դիտարկել այս ուղղությամբ տարբեր նախաձեռնություններ։

Ինչ վերաբերում է հնարավոր խոչընդոտներին, ապա այս պահին որևիցե նկատելի խոչընդոտ չկան։ Ավելին, մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանում արդեն ներկայացվել է ոլորտի կարգավորման մասին օրենքը։ Այժմ սպասում ենք ենթաօրենսդրական ակտերի ընդունմանը, որոնք կհստակեցնեն կարգավորման մանրամասները՝ արտոնագրման պահանջները, թույլատրելի և արգելված պրոդուկտների ցանկը, սահմանափակումները, ինչպես նաև սփոթ շուկայից դուրս պրոդուկտների՝ օրինակ Margin, Futures, Web3 և այլ ուղղությունների կարգավորման կանոնները։ Ընդհանուր առմամբ՝ ողջունում ենք ակտիվ աշխատանքը ռիսկերի կառավարման ոլորտում և համարում ենք, որ դա կարևոր քայլ է այս ոլորտի զարգացման համար։

– Վերջին վեց ամիսները բավական հակասական էին կրիպտոաշխարհի համար․ նկատելի անկումից հետո սկսվեց որոշակի վերականգնում, սակայն շուկան դեռևս զգայուն է նորությունների, մակրոտնտեսական գործոնների և կարգավորող ազդակների նկատմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում կրիպտոշուկայի ներկայիս վիճակը։ Սա ժամանակավո՞ր ուղղում է, աճի նոր փուլի սկի՞զբ, թե՞ շուկան աստիճանաբար դառնում է ավելի հասուն և քիչ էմոցիոնալ։

– Կարծում եմ՝ և՛ առաջինը, և՛ երրորդը։ Չնայած վերջին տարիներին տեղի ունեցած զգալի փոփոխություններին՝ ինձ թվում է, որ շուկան դեռ շարունակում է շարժվել քառամյա ցիկլերով։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, և սա ֆինանսական խորհուրդ չէ, այլ բացառապես իմ անձնական կարծիքը, կարելի է ասել՝ գոյություն ունեցող օրինաչափության շարունակությունն է և ժամանակավոր ուղղում՝ շարունակական արջի շուկայի (Bear market) շրջանակում։ Շուկան դեռևս անկայուն է, և դեռ վաղ է խոսել այն մասին, որ այս փուլը ավարտվել է։ Սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Ամերիկյան S&P 500 ինդեքսը շարունակում է գրանցել նոր պատմական all-time high, շուկայում առկա է բավականաչափ լիկվիդայնություն։ Այսպիսով, եթե բիթքոյնը հաղթահարի 80 հազար դոլարի շեմը, դինամիկան կարող է փոխվել։

Բացի այդ, կարևոր է հաշվի առնել, որ ETF-ների և այսպես կոչված Digital Asset Strategy-ների միջոցով բիթքոյնը հասանելի է դարձել ավանդական ֆինանսական ինստիտուտների համար։ Ընկերությունները ներդրումներ են կատարում կրիպտոակտիվների մեջ, դրանք դարձնում իրենց բիզնես մոդելի մի մասը։ Նրանք դառնում են շուկայի կարևոր մասնակից և հաճախ ազդում են գնի տատանումների վրա։

Նոր կապիտալի մուտքը և ավանդական ֆինանսական ինստիտուտները նվազեցնում են տատանումները, օրինակ՝ բիթքոյնի դեպքում։ Ինչպես արդեն տեսանք, վերջին չորս տարիների ընթացքում գրանցված նոր all-time high-ը աճի տեսանկյունից մոտ երկու անգամ ավելի փոքր էր, քան նախորդ ցիկլում։ Հետևաբար, հնարավոր է, որ բիթքոյնի անկումը՝ իր առավելագույն ցուցանիշից մինչև նվազագույն, այս արջի շուկայում զգալիորեն փոքր լինի, քան նախորդ ցիկլերի ընթացքում։ Նախկինում բիթքոյնի գինը սովորաբար նվազում էր մոտ 77-80%-ով։

Հնարավոր է, որ այս ցիկլի ընթացքում ուղղումն էլ զգալիորեն մեղմ կատարվի։ Իհարկե, ոչ ոք չի կարող ճշգրիտ կանխատեսել բիթքոյնի գինը կամ շուկայի հետագա զարգացումները։ Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ հստակ գիտի, թե ինչպես է փոփոխվելու շուկան, նա ստում է։ Կարելի է միայն ենթադրություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ և որն է դրա հավանականությունը։

– Վերջին տարիների ընթացքում կրիպտոարդյունաբերություն մուտք են գործել ավանդական ֆինանսական բազմաթիվ գործիքներ՝ ETF-ներ, ինստիտուցիոնալ պրոդուկտներ, կաստոդիալ լուծումներ և կարգավորվող հարթակներ։ Ըստ ձեզ՝ ինչի շնորհիվ կարող է կրիպտոշուկան շարունակական աճ ապահովել, եթե ավանդական ֆինանսական աշխարհի հետ կապը արդեն մասամբ ապահովված է։ Աճի հաջորդ փուլը կապված կլինի մասսայական վճարումների՞, ակտիվների տոկենիզացիայի՞, DeFi-ի՞, ստեյբլքոյնների՞, թե՞ օգտատիրական նոր սցենարների հետ։

– Շատ լավ հարց է, քանի որ վերջին մի քանի տարվա ընթացքում ոլորտը փորձում էր գտնել նոր use case-եր, որոնք կարող էին դառնալ աճի շարժիչ ուժը։ Շատերը կարծում են որ այդ դռայվերը կարող են լինել AI գործակալները, որոնք կկարողանան օգտագործել կրիպտոարժույթները, կամ իրական ակտիվների թոքենիզացիան, այսպես կոչված՝ RWA-ները (Real World Assets)։ Սակայն ինձ թվում է, որ առաջընթացի և զանգվածային ադապտացիայի հաջորդ փուլը կապված կլինի մեկ այլ ուղղության՝ ստեյբլքոյնների օգտագործման հետ՝ որպես վճարային գործիք։ Խոսքն ինչպես գլոբալ՝ դոլարին կապակցված ստեյբլքոյններին, այնպես էլ տեղական՝ ազգային արժույթներին կապակցված կրիպտոարժույթների մասին է։

Այսօր բազմաթիվ երկրներ ակտիվ գործունեություն են ծավալում այս ուղղությամբ, որոշներն արդեն գործարկել են նման լուծումներ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, իսկ մի շարք երկրներում արդեն ձևավորվում է անհրաժեշտ կարգավորման հիմքը։ Միևնույն ժամանակ, ստեյբլքոյններով իրականացվող վճարումների ծավալներն աճում են աննախադեպ տեմպերով։ Դրանք արդեն գերազանցում են Visa-ի և Mastercard-ի համակցված ցուցանիշները, և սա, անկասկած, դառնում է կրիպտոարժույթների նոր հիմնական կիրառումը։

Տեղի է ունենում կրիպտոարժույթների զանգվածային յուրացում․ տեխնոլոգիան օգտագործվում է ավելի ու ավելի շատ երկրներում, միլիոնավոր օգտատերերի և իրավաբանական անձանց կողմից։ Միաժամանակ, ստեյբլքոյններով վճարումներ կատարելու հարմարավետությունը դժվար է համեմատել ավանդական ֆինանսական համակարգի հետ՝ թե՛ գործարքների արագության և արժեքի, թե՛ պահանջվող փաստաթղթերի քանակի տեսանկյունից։ Հետևաբար, բազմաթիվ դեպքերում վճարումների համար սթեյբլքոյնների օգտագործումն ավելի հարմար է, և հավանական է, որ այս միտումը միայն կզարգանա։ Այս մրցակցության մեջ ավանդական ֆինանսական համակարգն արդեն սկսում է զիջել իր դիրքերը։

– Binance-ը շարունակում է ակտիվորեն աշխատել այն պրոդուկտների վրա, որոնք կրիպտոարժույթները դարձնում են օգտատերերի առօրյա կյանքի մի մասը։ Այդ գործիքներից են Binance Card-ը և տարատեսակ վճարային լուծումները։ Ինչպե՞ս եք գնահատում կրիպտոքարտերի և կրիպտովճարումների հեռանկարները։ Ի՞նչն է այսօր խոչընդոտում դրանց ավելի լայն տարածմանը:

– Ավանդական ֆինանսական ինստիտուտները և բանկերը, որոնք թողարկում են քարտեր և իրականացնում վճարումներ, դեռևս պահպանողական են։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանց գործունեությունը խստորեն կարգավորվում է՝ առկա կանոնակարգերը բարդ են, լոկալիզացված և հաճախ զգալիորեն սահմանափակում են նորարարությունները։ Հետևաբար, կրիպտոքարտերի և կրիպտովճարումների ավելի արագ զարգացման հիմնական խոչընդոտը մնում է կարգավորման բացակայությունը, որը բանկերին թույլ կտար անմիջականորեն աշխատել կրիպտոընկերությունների հետ։ 

Ինչ վերաբերում է մեզ և մեր պրոդուկտներին, ապա մենք ձգտում ենք օգտատերերին տրամադրել հնարավորինս շատ ծառայություններ, որոնք նրանք կարող են օգտագործել առօրյա կյանքում։ Մեր ռազմավարությունն է դառնալ սուպերհավելված, որը կբավարարի օգտատերերի բոլոր ֆինանսական կարիքները՝ թե՛ բլոկչեյնի, թե՛ ավանդական բանկային համակարգի շրջանակում։ Խոսքը վերաբերում է ամենօրյա ֆինանսական ծառայությունների ամբողջական էկոհամակարգի ստեղծմանը՝ ընթացիկ հաշիվներ, քարտեր, վճարային լուծումներ, ինչպես նաև TradeFi ներդրումային գործիքներ։ 

Ինչպես հավանաբար նկատել եք, վերջերս մենք ավելացրել ենք նաև բաժնետոմսերում, թանկարժեք մետաղներում և այլ ակտիվներում ներդրումներ կատարելու հնարավորությունը։ Մեր նպատակը մեկն է՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ օգտատերերը կկարողանան հոգալ իրենց բոլոր ֆինանսական կարիքները մեկ միասնական պրոդուկտի օգնությամբ։

– Binance-ը մեծ ուշադրություն է դարձնում կրթական ուղղվածություն ունեցող նախաձեռնություններին, հատկապես զարգացող շուկաներում, որտեղ կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է ավելի արագ, քան ֆինանսական գրագիտության մակարդակը։ Ձեր կարծիքով՝ Հայաստանի համար որ ձևաչափն է առավել կարևոր կրթական տեսանկյունից՝ ուսանողների համար ծրագրերը, ձեռնարկատերերի վերապատրաստումը, պետական կառույցների աշխատակիցների համար դասընթացները, թե ավելի լայն լսարանի համար ստեղծված կրթական բովանդակությունը։ Եվ ինչպե՞ս անել, որ կրիպտոկրթությունը չվերածվի պարզապես ոլորտի մասսայականացմանն, այլ դառնա մարդկանց ռիսկերից և խարդախություններից պաշտպանելու իրական գործիք։

– Հետաքրքիր է, որ զարգացող և ավանդաբար զարգացած երկրների միջև կրթական մոտեցումների տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Ցավոք, գրեթե ոչ մի երկրում չեն դասավանդում ներդրումներ անելու հիմունքները, տվյալների պաշտպանությունը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերն ու հնարավորությունները։ Այս թեմաները սովորաբար չեն ընդգրկվում ո՛չ դպրոցական, ո՛չ բուհական ծրագրերում՝ անկախ նրանից՝ խոսքը Հայաստանի, թե ԱՄՆ-ի մասին է։ Արդյունքում մարդիկ հաճախ ստիպված են ինքնուրույն լրացնել այդ բացը, երբ զգում են դրա անհրաժեշտությունը։ Սակայն խնդիրն այն է, որ շատ դեպքերում դա տեղի է ունենում արդեն այն ժամանակ, երբ մարդը բախվել է որևէ խնդրի, օրինակ՝ դարձել է հաքերային հարձակման կամ առցանց խարդախության զոհ։

Մեր կողմից մենք ձգտում ենք ոչ միայն պատմել Binance-ի ընձեռած հնարավորությունների և առավելությունների մասին, այլև բաց և ազնիվ կերպով խոսել կրիպտոարժույթների հետ կապված ռիսկերի մասին։ Մեզ համար կարևոր է օգտատերերին տրամադրել ամբողջական պատկեր։ Մեր նպատակը պարզապես օգտատերերի քանակի ավելացումը չէ։ Մենք ցանկանում ենք, որ մեր հարթակի օգտատերերն ավելի պատրաստված, տեղեկացված և հաջողակ լինեն։ Այդ պատճառով խոսում ենք նաև համացանցում առկա ռիսկերի մասին՝ ոչ միայն Binance-ի, այլև ցանկացած վճարային ծառայության, բանկային հավելվածի կամ նույնիսկ սննդի առաքման ծառայության օգտագործման ժամանակ։

Խարդախները կարող են փորձել գողանալ օգտատերերի տվյալները տարբեր փուլերում։ Հենց այդ պատճառով մենք խոսում ենք ոչ միայն կրիպտոարժույթների, այլև ֆինանսական հիգիենայի, կիբերանվտանգության և ընդհանուր ֆինանսական գրագիտության մասին։

Մենք զարգացնում ենք այս ուղղությունը թե՛ առցանց, թե՛ օֆլայն ձևաչափերով. առցանց՝ Binance Academy-ի և Binance School-ի միջոցով, որտեղ օգտատերերը կարող են անցնել կրթական դասընթացներ և որոշ դեպքերում ստանալ պարգևատրումներ կրիպտոարժույթով, և օֆլայն՝ միջոցառումների, համայնքային հանդիպումների և համալսարանների հետ համագործակցության միջոցով։

05/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.54
-0.05
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.0046
+0.0431
Լարի (GEL)
138.38
+0.02
53284
+614
Արծաթ
870.65
-10.37