Կրիպտո

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Սերունդ Z-ը փոխում է ներդրումների կանոնները
11/08/2026 17:48
Կիսվել

Սերունդ Z-ը փոխում է ներդրումների կանոնները

Սերունդ Z-ը (Gen Z) դառնում է ներդրումային պրոդուկտների ամենախոշոր օգտատերերի խումբը։ Երիտասարդ ներդրողները ոչ միայն ավելի վաղ են մուտք գործում շուկա, այլև ցուցաբերում են ավելի կարգապահ ներդրումային վարքագիծ։ Այս եզրակացությանն են եկել Binance Research-ի վերլուծաբանները՝ նոր սերնդի ներդրողների վարքագծին նվիրված հետազոտության շրջանակում։

Հետազոտության համաձայն՝ Gen Z-ի ներկայացուցիչները զգալիորեն ավելի վաղ են սկսում ներդրումներ կատարել, քան նախորդ սերունդները։ Երիտասարդների 30%-ն առաջին ներդրումն իրականացրել է դեռ համալսարանում սովորելու կամ վաղ հասուն տարիքում։ Համեմատության համար՝ միլենիալների շրջանում այդ ցուցանիշը 15% է, Generation X-ի՝ 9%, իսկ ավագ սերնդի դեպքում՝ ընդամենը 6%։

Ավելի վաղ մեկնարկին զուգահեռ բարձր է նաև ֆինանսական պատրաստվածությունը։ Gen Z-ի 77%-ը նշել է, որ ստացել է պաշտոնական ֆինանսական կրթություն, մինչդեռ միլենիալների դեպքում այդ ցուցանիշը 69% է, իսկ Generation X-ի՝ 58%։ Այսպիսով, այն սերունդը, որը հաճախ համարվում է ամենաիմպուլսիվը, իրականում լավագույնս պատրաստվածն է ներդրումային որոշումներ կայացնելու համար։

Սա արտացոլվում է նաև ներդրումային պրոդուկտների օգտագործման մեջ։ Այսօր Gen Z-ը Binance Direct Stocks և bStocks ծառայությունների օգտատերերի ամենամեծ տարիքային խումբն է՝ կազմելով յուրաքանչյուրի օգտատերերի 44%-ը։ TradFi-Perps սեգմենտում Gen Z-ի բաժինը հասնում է 45%-ի՝ հավասարվելով միլենիալներին, իսկ Binance-ի բոլոր երեք TradFi պրոդուկտներից օգտվողների 48%-ը նույնպես Gen Z-ի ներկայացուցիչներ են։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ երիտասարդների հետաքրքրությունը ներդրումների նկատմամբ շարունակում է աճել։ Gen Z-ի մասնաբաժինը Binance-ի TradFi պրոդուկտների նոր օգտատերերի շրջանում 2026 թվականի հունվարի 41%-ից հուլիսին հասել է 47%-ի։

Հետազոտությունը նաև փաստում է, որ, հակառակ տարածված կարծիքի, երիտասարդ ներդրողները չափազանց բարձր ռիսկի չեն դիմում։ Gen Z-ի առևտրային ծավալի միայն 5.9%-ն է բաժին ընկնում լծակային ETF-ներին, ինչը բոլոր տարիքային խմբերի մեջ ամենացածր ցուցանիշն է։ Բացի այդ, նրանք օրական իրականացնում են միջինը 2.6 գործարք, մինչդեռ մյուս օգտատերերի միջին ցուցանիշը 3 գործարք է։

Ակտիվների ընտրությունն էլ վկայում է հավասարակշռված մոտեցման մասին։ Binance Direct Stocks-ի օգտատերերի շրջանում ամենատարածված առաջին ներդրումը NVIDIA-ն է (20%), որին հաջորդում են Micron-ը (8%), ինչպես նաև Tesla, Apple և Nasdaq-100 ինդեքսին հետևող ETF-ները։ Ընդհանուր առմամբ ներդրումային պորտֆելների շուրջ 60%-ը կենտրոնացած է տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցական ծառայությունների ոլորտներում, իսկ մոտ 26%-ը՝ կիսահաղորդիչների արտադրողների բաժնետոմսերում։

Չնայած Gen Z-ն ունի ամենափոքր ներդրումային կապիտալը բոլոր տարիքային խմբերի համեմատ, նրա ներդրումը ներդրումային պրոդուկտների զարգացման մեջ շարունակաբար աճում է։ 2026 թվականի սկզբից այս սերունդն ապահովել է Binance-ի TradFi պրոդուկտների շուրջ 80 մլրդ ԱՄՆ դոլարի առևտրային ծավալ, իսկ ամսական առևտրի ծավալն աճել է միջինը 24%-ով։

Binance Research-ի գնահատմամբ՝ այս տվյալները վկայում են ներդրողների նոր սերնդի ձևավորման մասին, որը ֆինանսական շուկաներ է մուտք գործում ավելի վաղ, ունի ավելի բարձր ֆինանսական պատրաստվածություն և ներդրումները դիտարկում է որպես համաշխարհային տնտեսությանը երկարաժամկետ մասնակցության գործիք։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25